Xiaomi-ն տեսահսկման տեսախցիկների նախատեսված արևային մարտկոց է ներկայացրել

30 մայիսի, 2024  22:17

Xiaomi-ն հայտարարել է նոր արտադրանքի մասին՝ 5 Վտ հզորությամբ կոմպակտ արևային մարտկոց, որը նախատեսված է բացօթյա CCTV տեսախցիկների սնուցման համար:

Ինչպես հայտնում է GizmoChina կայքը, նոր արտադրանքը, որը կոչվում է Xiaomi Outdoor Camera Solar Panel BW Series, պատրաստված է միաբյուրեղ սիլիցիումից։ Դրա չափերն են 218x178x16 մմ։ Սարքն ունի երեք մետրանոց մալուխ, մոնտաժի բարձակ, ամրացնող տարրեր և տեղադրման հրահանգներ:

Արևային մարտկոցը համատեղելի է Xiaomi BW300 և BW500 սերիաների անվտանգության տեսախցիկների հետ, որոնց միանում է USB-C միակցիչի միջոցով։ Արտադրողը պնդում է, որ վահանակը պաշտպանված է փոշուց և խոնավությունից՝ համաձայն IP66 ստանդարտի, ինչը այն դարձնում է դիմացկուն տարբեր եղանակային պայմանների համար։ Վահանակը կարող է աշխատել -20-ից +55 աստիճան ջերմաստիճանի դեպքում, իսկ խոնավությունից պաշտպանությունը տարածվում է նույնիսկ միացման միակցիչի վրա:

Դեռ չի հայտարարվել, թե երբ նոր արտադրանքը կհայտնվի վաճառքում, և արդյոք այն կարող է օգտագործվել սմարթֆոններ կամ այլ սարքեր լիցքավորելու համար։ Xiaomi Outdoor Camera Solar Panel BW Series գինը նույնպես դեռ հայտնի չէ: Այնուամենայնիվ, քանի որ սարքն արդեն տեղադրված է Xiaomi-ի միջազգային կայքում, ակնկալվում է, որ այն շուտով կհայտնվի շուկայում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ