Ինչպե՞ս նվազեցնել VPN-ի օգտագործման պատճառով ինտերնետի արագության անկումը

23 մայիսի, 2024  18:18

VPN-ից օգտվելիս ինտերնետի արագությունը կարող է նվազել միջինը 10-20%-ով: Որոշ միջոցներ, սակայն, կարող են օգնել նվազագույնի հասցնելու այս խնդիրը:

Ինչո՞ւ է ինտերնետի արագությունը դանդաղում VPN-ի օգտագործման պատճառով?

  • Գաղտնագրում և վերծանում: VPN-ները գաղտնագրում՝ կոդավորում են ինտերնետային տրաֆիկը նախքան այն ուղարկելը և վերծանում այն, երբ հասնում է իր նպատակակետին: Գաղտնագրման գործընթացն ավելացնում է լրացուցիչ քայլ, որը կարող է որոշ ժամանակ տևել, հատկապես ռեսուրսներ պարունակող գաղտնագրման արձանագրությունների դեպքում։
  • Հեռավորությունը մինչև VPN սերվեր: Որքան հեռու եք VPN սերվերից, որին միանում եք, այնքան ավելի երկար է տևում տվյալների փոխանցումն ու ստացումը։ Սա կարող է մեծացնել հետաձգումը (պինգ) և դանդաղեցնել ինտերնետի արագությունը, հատկապես, եթե առցանց խաղեր եք խաղում կամ վիդեոկոնֆերանսի եք մասնակցում:
  • Սերվերի բեռնվածություն: Եթե ​​VPN սերվերը, որին միացած եք, գերբեռնված է, դա կարող է դանդաղեցնել ձեր կապի արագությունը: Ավելի քիչ ծանրաբեռնված սերվեր ընտրելը կարող է օգնել՝ լուծելու այս խնդիրը:

VPN-ին միանալու ազդեցությունը ինտերնետ կապի արագության վրա կարող է տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են ձեր ինտերնետի հիմնական արագությունը և հատուկ գաղտնագրման արձանագրությունները: Այստեղ որոշակի դեր կարող է խաղալ նաև VPN մատակարարը։

Ի՞նչ կարելի է անել ինտերնետի արագության վրա VPN-ի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

  • Միացե՛ք մոտակա սերվերին: Ընտրեք VPN սերվեր, որը գտնվում է ձեր երկրում կամ մոտակա տարածաշրջանում:
  • Թարմացրեք ինտերնետի սակագնային պլանը: Եթե ​​ձեր ինտերնետի արագությունն ի սկզբանե դանդաղ է, ապա VPN-ը կարող է այն էլ ավելի դանդաղեցնել: Հնարավորության դեպքում փորձե՛ք թարմացնել ձեր սակագնային պլանը:
  • Ընտրե՛ք ավելի թեթև կոդավորման արձանագրություն: Եթե ​​արագությունը լուրջ խնդիր է դառնում, դիմե՛ք ձեր VPN մատակարարին ավելի թեթև գաղտնագրման արձանագրություն օգտագործելու համար որը լավ հավասարակշռություն է ապահովում անվտանգության և արագության միջև:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ