Սև ու սպիտակ․ ինսայդերը iPhone 16-ի որակյալ լուսանկարներ է հրապարակել

20 մայիսի, 2024  15:44

Ինսայդեր Մաջին Բուն հրապարակել է iPhone 16-ի ստանդարտ տարբերակի նոր լուսանկարներ, որոնցում սմարտֆոնը պատկերված է երկու գույնով՝ սև և սպիտակ։

Դատելով արտահոսած լուսանկարներից՝ Apple-ը որոշել է վերադառնալ ոսպնյակների ուղղահայաց դասավորությանը, որն օգտագործվում էր iPhone X-ից հետո մինչև iPhone 12 սերնդի սմարթֆոններում: Այս լուծումը թույլ կտա տարածական տեսանյութեր նկարել խառը իրականության Vision Pro սարքերի համար:

Հաղորդվում է, որ iPhone 16 շարքի սմարթֆոնները կունենան հատուկ կոճակ՝ լուսանկարելու համար։ Կոճակն ունի սենսորային կառավարման աջակցություն և թույլ կտա մեծացնել մասշտաբը: Այն կկարողանա կատարել տարբեր գործառույթներ՝ կախված մատի ճնշման ուժգնությունից, օրինակ՝ կադրը ֆոկուսի բերելու համար անհրաժեշտ կլինի թեթև սեղմելը, իսկ երկրորդ սեղմման դեպքում սարքն արդեն կլուսանկարի։

Ինսայդեր Մաջին Բուն ավելի վաղ բացահայտել էր ճշգրիտ տվյալներ iPad mini-ի, iPhone 12-ի գույների և առաջին iPhone 15-ի թերությունների մասին:

Ավելի վաղ Tianfeng International-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հրապարակել էր iPhone 16 շարքի մասին վերջին կանխատեսումը՝ նշելով, որ այս տարի թողարկվելիք iPhone 16-ը և iPhone 16 Plus-ը հասանելի կլինեն հինգ գույնով՝ սև, կանաչ, վարդագույն, կապույտ և սպիտակ:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին iPhone 16-ի բոլոր չորս մոդելների մակետների լուսանկարները, որոնք բացահայտում են Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնների ողջ շարքի դիզայնը:

NEWS.am Tech-ն նաև տեղեկացրել էր, որ Apple-ը, հնարավոր է, ստիպված լինի ավելացնել iPhone 16 սմարթֆոնների օպերատիվ հիշողության (RAM) ծավալը, որպեսզի ներկառուցված արհեստական բանականության (ԱԲ) համակարգը կարողանա աշխատել։


 
 
 
 
  • Արխիվ