Հրապարակվել է iPhone 16 շարքի բոլոր 4 մոդելների մակետների լուսանկարը

4 ապրիլի, 2024  16:09

Համացանցում հայտնվել են iPhone 16-ի բոլոր չորս մոդելների մակետների լուսանկարները, որոնք բացահայտում են Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնների ողջ շարքի դիզայնը: Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը՝ հղում անելով ինսայդեր Սոնի Դիքսոնին։

Լրագրողները նախևառաջ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Action Button-ը կհայտնվի iPhone 16-ի բոլոր չորս մոդելներում․ ներկայումս այն հասանելի է միայն iPhone 15 Pro և 15 Pro Max մոդելներում, իսկ բազային մոդելներում օգտագործվում է ռեժիմի անջատիչ։

iPhone 16-ի բոլոր մոդելները կստանան նաև նոր Capture Button, որը կօգտագործվի տեսախցիկը կառավարելու համար և կունենա ժեստերի կառավարման աջակցություն։

Դատելով մոդելներից՝ iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը մի փոքր ավելի մեծ կլինեն, քան բազային iPhone 16-ը և iPhone 16 Plus-ը: Ըստ լուրերի՝ 16 Pro-ն կունենա 6,3 դյույմանոց էկրան, իսկ ավելի ավագ մոդելը՝ 6,9 դյույմանոց:

Բացի դրանից, արտահոսքը հաստատում է, որ հիմնական iPhone 16-ը և 16 Plus-ը նորացված դիզայն կունենան, որոնց տեսախցիկի միավորը կլինի ուղղահայաց: Ենթադրվում է, որ դա արվել է սմարթֆոններում Vision Pro-ի համար տարածական տեսանյութեր ձայնագրելու աջակցությունն ապահովելու համար։

iPhone 16 շարքի շնորհանդեսը սպասվում է 2024-ի սեպտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ