Nokia-ն և Heineken-ը «ձանձրալի» հեռախոս են ստեղծել. այն չունի սոցցանցեր և դիտարկիչ, բայց նախատեսված է 21-ից բարձր մարդկանց համար (լուսանկար)

17 ապրիլի, 2024  22:23

Nokia-ն և Heineken գարեջրագործական ընկերությունը ներկայացրել են նոր «ձանձրալի» հեռախոս, որը, ի տարբերություն ժամանակակից սարքերի մեծ մասի, չունի սոցիալական ցանցեր, դիտարկիչ և նույնիսկ էլփոստ։ Այդուհանդերձ, այն նախատեսված է 21 տարեկանից բարձր մարդկանց համար:

Այս անսովոր սարքն ստացել է Boring Phone (ձանձրալի հեռախոս – անգլ․) անունը և կարծես թե ստեղծված է կարոտի զգացում առաջացնելու համար: Ծալվող կորպուսներով այս հեռախոսը կիսաթափանցիկ է, ունի նվազագույն գործառույթներ, սակայն տեղադրված է դասական Snake խաղը:

Boring Phone 1.png (364 KB)

Հեռախոսի նկարագրությունը տեղադրված է Heineken-ի կայքում, որը սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունը 21 տարեկանից ցածր անձանց համար: Այս սարքը վաճառելու պլաններ չկան, սակայն ստեղծողները նախատեսում են այն որպես մրցանակ օգտագործել սոցցանցերում տարբեր ակցիաների ժամանակ։ Ընդհանուր կարտադրվի այսպիսի 5000 հեռախոս։

Boring Phone 3.png (402 KB)

Հեռախոսն ունի 2,8 դյույմանոց QVGA ներքին էկրան, 1,77 դյույմանոց արտաքին էկրան, 0,3 մեգապիքսել տեսախցիկ և 3,5 մմ ականջակալի խցիկ: Boring Phone-ն ունի զանգերի և տեքստային հաղորդագրությունների աջակցություն 2G, 3G և 4G ցանցերի միջոցով:

Boring Phone-ի խաղարկությունները նախատեսվում է սկսել Մեծ Բրիտանիայում 2024-ի հունիսից, այնուհետև խաղարկություններ կանցկացվեն նաև այլ տարածաշրջաններում։

Boring Phone 3.png (402 KB)


 
 
 
 
  • Արխիվ