Mafia Edition․ Caviar-ը մաֆիայի մոտիվներով iPhone-ներ է ներկայացրել

17 ապրիլի, 2024  18:18

Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ ու բացառիկ սմարթֆոններ և աքսեսուարներ, իր Desperado հավաքածուն համալրել է iPhone-ի նոր մոդելներով, որոնք նվիրված են քրեական հեղինակություններին։ Նոր շարքը կոչվում է Mafia Edition: Այս մասին բրենդը տեղեկացնում է իր կայքում։

Երեք մոդել է նվիրված քրեական գեղարվեստական ​ստեղծագործությունների՝ «Կնքահայրը» (​The Godfather), «Սուր հովարներ» (Peaky Blinders) և «Անձեռնմխելիները» (The Untouchables)։

Հավաքածուի առաջատար մոդելը, որը կոչվում է «Կնքահայր»-ը, պատրաստված է սև տիտանից՝ ոսկե շեշտադրումներով և հետևի վահանակի վրա կա նույնանուն ֆիլմից մեջբերում՝ «Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»:

Երկրորդը կոչվում է Revenge (վրեժ – անգլ․)։ Այս սմարթֆոնի հետևի մասում պատկերված է ոսկե գանգ և ածելի, որը զարդարված է «Սուր հովարներ» հեռուստասերիալի գլխավոր հերոս Թոմաս Շելբիի ուրվանկարով: Այս մոդելի պատյանը պատրաստված է տիտանից և զարդարված 18 կարատանոց ոսկե կոճակներով։

Հավաքածուն ներառում է նաև Capone մոդելը, որի կորպուսը պատված է դեկորատիվ փամփուշտներով։ Այն նաև պարունակում է մեջբերում Ալ Կապոնեի մասին «Անձեռնմխելիները» ֆիլմից. «Մի՛ դադարեք պայքարել, քանի դեռ կռիվը չի ավարտվել»:

«Գանգստերական» այս սմարթֆոնների գները սկսվում են 489,000 ռուբլուց (մոտ 5190 դոլար) 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro Capone-ի համար և հասնում են մինչև 644,000 ռուբլի (մոտ 6833 դոլար) իսկ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro Max Revenge-ի դեպքում։

Godfather.JPG (75 KB)Revenge.JPG (104 KB)
Capone.JPG (99 KB)


 
 
 
 
  • Արխիվ