Խնդիրներ Android 15-ի հետ. NFC-ի անհպում վճարումները այլևս չեն աշխատում թարմացված օպերացիոն համակարգերով սմարթֆոնների վրա

15 ապրիլի, 2024  14:43

Android 15 Beta 1-ը խնդիրներ ունի NFC-ի հետ, և այժմ այն տեղադրած օգտատերերը չեն կարող վճարել գնումների համար՝ օգտագործելով անհպում մեթոդներ:

DueBread5293 մականունով օգտատերը Reddit ֆորումում բողոքել է, որ Google Pixel 7 Pro սմարթֆոնի վրա վերջերս թողարկված Android 15-ի բետա տարբերակը տեղադրելուց հետո չի կարողացել խանութում անհպում վճարումներ օգտագործել։ Եվ նա միակը չէ, ով բախվել է նման խնդրի. դատելով Android Beta բաժնում բողոքներով մեկնաբանությունների քանակից, խնդիրը համատարած է, եւ դրան բախվում են Android 15 Beta 1-ը Pixel սմարթֆոններին տեղադրած բոլոր օգտատերերը:

Չնայած բողոքները շատ են, Google-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։ Խնդրի լուծումն էլ դեռ չի գտնվել։ Օգտատերերին խորհուրդ է տրվում սպասել հաջորդ բետա տարբերակին, իսկ մինչ այդ գնումների համար վճարել բանկային քարտով կամ խելացի ժամացույցով, որն ունի NFC:

Նշենք, որ Android 15-ի առաջին բետա տարբերակը թողարկվել է ապրիլին։ Սպասվում է, որ հաջորդ բետա տարբերակը կթողարկվի մայիսին, և օգտատերերը հույս ունեն, որ NFC-ն արդեն կաշխատի դրանում։ Հունիսին և հուլիսին սպասվում են օպերացիոն համակարգի ավելի կայուն տարբերակներ, իսկ դրա վերջնական և ամբողջական տարբերակը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի 2024 թվականի ամառվա վերջին կամ աշնան սկզբին:


 
 
 
 
  • Արխիվ