Wildberries Travel ծառայությունն արդեն հասանելի է նաև Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների համար

12 ապրիլի, 2024  10:15

Ռուսական Wildberries առցանց առևտրի հարթակը հայտարարել է, որ զգալիորեն ընդլայնում է Wildberries Travel ծառայության ծածկույթը։ Ճանապարհորդական ծառայությունները, ինչպիսիք են ավիատոմսերը, էքսկուրսիաները, ֆոտոսեսիաները և այլն, այժմ արդեն հասանելի են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի զբոսաշրջիկներին։

Ամրագրումների համար հնարավոր է վճարել՝ օգտագործելով արտասահմանյան բանկային քարտեր: Wildberries Travel-ի ղեկավար Աննա Շչեկոտիխինան ասել է.

«Վստահ ենք, որ ԱՊՀ-ի այս երկրների զբոսաշրջիկները, որոնք հաճախ են մեկնում Ռուսաստան հանգստի և գործուղումների, ակտիվորեն կօգտագործեն ծառայությունը իրենց ճանապարհորդությունները պլանավորելու համար»:

Ավելի վաղ Wildberries-ը հայտարարել էր, որ գործարկում է վաճառողների համար առցանց վարկավորման ծառայություն։ Վաճառողները կկարողանան հայտ ներկայացնել հարթակում գտնվող իրենց անձնական օգտահաշվից և միջոցներն ստանալ մեկ օրվա ընթացքում։ Wildberries-ը նաև հայտարարել է, որ մտադիր են նաև ապահովագրական ծառայություններ մատուցել։


 
 
 
 
  • Արխիվ