TikTok-ի ստեղծողները նոր սոցցանց են ստեղծում. ի՞նչ է հայտնի դրա մասին

9 ապրիլի, 2024  14:15

TikTok-ի ստեղծողները հայտարարել են, որ նոր սոցիալական ցանց են ստեղծում ՝ TikTok Notes-ը։ Ըստ TechCrunch-ի՝ հավելվածը կմրցի Instagram-ի հետ և օգտատերերին հնարավորություն կտա տեղադրել լուսանկարներ և դիտել առկա գրառումները TikTok-ի իրենց օգտահաշիվներում։

TikTok-ի ներկայացուցիչները հաստատել են, որ նոր ծառայություն են մշակում։ Սակայն կոնկրետ երբ այն կհայտնվի, դեռ հայտնի չէ։

Վերջերս TikTok-ի սովորական տարբերակի կոդում հիշատակում էր հայտնաբերվել TikTok Photos ծառայության, լուսանկարներ հրապարակելու սոցիալական ցանցի, ինչպես նաև «P» տառը ներկայացնող տարբերանշանի մասին։ Ընկերության ներկայացուցիչները չէին մեկնաբանել այդ լուրը։ Ավելին, հավելվածը, որի աշխատանքային անունը կարծես Photos էր, որոշվել է անվանափոխել Notes-ի։

Հիշեցնենք, որ TikTok-ը կարճ տեսանյութերի հրապարակման սոցիալական ցանց է, որն ստեղծել է չինական ByteDance ընկերությունը։ Ամբողջ աշխարհում հավելվածի ամսական օգտագործողների թիվը գերազանցում է 1 միլիարդը։


 
 
 
 
  • Արխիվ