iPhone 16-ի բարձրորակ լուսանկարներ են հրապարակվել․ ի՞նչ փոփոխություններ կլինեն սմարթֆոնում

8 ապրիլի, 2024  17:07

Հիմնվելով iPhone 16 սմարթֆոնի մոդելների լուսանկարների վրա՝ Yanko Design կայքը ստեղծել է նոր սմարթֆոնի համակարգչային որակյալ պատկերներ՝ բարձր կետայնությամբ:

Ակնկալվում է, որ iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի երկու ոսպնյակները կտեղավորվեն ուղղահայաց դիրքով, ինչպես iPhone 11-ը, որը թողարկվել է 2019-ին, մինչդեռ տեսախցիկի բլոկը նույնպես փոխել է ձևը: Սա նոր սմարթֆոններին հնարավորություն կտա տարածական տեսանյութեր նկարել Apple Vision Pro-ի համար:

Բացի դրանից՝ iPhone 16-ի ողջ շարքը կունենա գործողությունների կոճակ, որին վերագրվում է մինչև ինը տարբեր գործառույթ: Իսկ աջ կողմում երևում է տեսախցիկի գործարկման նոր կոճակը: Ակնկալվում է, որ Apple-ն էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնի տեսախցիկի վրա:

iphone_16_capture_button_2_large.png (561 KB)

Mydrivers կայքը հայտնել է, թե աշխատողները, որոնք արտադրության փուլում տեսել են iPhone 16 Plus-ը, ասում են, որ սմարթֆոնը տգեղ է ստացվել։

Ակնկալվում է, որ iPhone 16 շարքի սմարթֆոնները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին iPhone 16-ի բոլոր չորս մոդելների մակետների լուսանկարները, որոնք բացահայտում են Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնների ողջ շարքի դիզայնը:

NEWS.am Tech-ն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ Apple-ը, հնարավոր է, ստիպված լինի ավելացնել iPhone 16 սմարթֆոնների օպերատիվ հիշողության (RAM) ծավալը, որպեսզի ներկառուցված արհեստական բանականության (ԱԲ) համակարգը կարողանա աշխատել։

iphone_16_4_large.png (548 KB)


 
 
 
 
  • Արխիվ