Ինչպե՞ս են խաբեբաները կեղծում Яндекс-ի ծառայությունները և գողանում մարդկանց գումարները

5 ապրիլի, 2024  19:13

Խարդախները զանգվածաբար ստեղծում են ֆիշինգային կայքեր, որոնք նմանակում են Yandex.Services ծառայության դիզայնը, և մոլորեցնում ՌԴ քաղաքացիներին՝ գողանալով նրանց գումարները, այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են Security Code ընկերության մամուլի ծառայությունից։

Ամենից հաճախ խաբեբաները հարձակվում են մասնագետների վրա, որոնք պրոֆեսիոնալ օգտահաշիվ ունեն Profi.ru-ում: Երկխոսությունն սկսելիս հարձակվողը ինչ-որ պահի առաջարկում է հաղորդակցությունը շարունակել մեսենջերում, այնուհետև, պայմանավորվելով ծառայությունների մատուցման մասին, խնդրում է վճարումներ ընդունել ոչ թե քարտից քարտ, այլ Yandex.Services հարթակի միջոցով:

«Այս մոտեցումը պետք է նվազեցնի պոտենցիալ զոհի զգուշավորությունը, քանի որ մասնագիտացված հարթակի օգտագործումն ավելի հուսալի է, քան քարտից քարտ փոխանցելը: Սակայն իրականում հղումը տանում է ֆիշինգային ռեսուրս, որը միայն նմանակում է Yandex.Services-ին»,- ասել է ցանցային սպառնալիքների գծով փորձագետ, «Անվտանգության կոդ»-ի վեբ մշակող Կոնստանտին Գորբունովը:

Կայք այցելելիս բացվում է էջ, որտեղ պետք է մուտքագրվեն բանկային քարտի տվյալները, ներառյալ SMS կոդը, որը ենթադրաբար անհրաժեշտ է տարբեր այլ ծառայությունների համար գումար փոխանցելու նպատակով: Միաժամանակ խաբեբաները օգտատիրոջը խնդրում են շտապել՝ պատճառաբանելով, որ միջոցներ ստանալու ժամանակը սահմանափակ է։ Եթե ​​օգտատերն այս ռեսուրսում մուտքագրում է իր բանկային քարտի տվյալները, խարդախին հասանելի են դառնում առցանց բանկում նրա անձնական էջի տվյալները։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում, ըստ առավել համեստ գնահատականների, այս սխեմայի կիրառման հնգապատիկ աճ է գրանցվել։ Փաստորեն, նրանք, ովքեր Profi.Ru-ի նման կայքերում ունեն պրոֆեսիոնալ օգտահաշիվ, պարբերաբար բախվում են այս խնդրին»,- հավելել է Գորբունովը։ 


 
 
 
 
  • Արխիվ