2023-ին SADA-ն գեներատիվ ԱԲ-ի և մեքենայական ուսուցման նախագծերի ավելի քան 300% աճ է գրանցել

27 մարտի, 2024  13:36

2023-ին բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) և մեքենայական ուսուցման ոլորտում իրականացրած նախագծերի ավելի քան 300% աճ է գրանցել։ Այս մասին ընկերությունը հայտարարել է այսօր։

Ընկերությունը հայտարարում է, որ շարունակում է գեներատիվ ԱԲ-ի և մեքենայական ուսուցման գործառույթների մեծ մասշտաբներով աճ ունենալ։ Սա տեղի է ունենում Google Cloud-ի Gemini և Vertex AI հարթակների միջոցով հաճախորդների փոխակերպման ֆոնին։

«Մեր շարունակական աճը վկայում է, որ SADA-ն հավատարիմ է բիզնես արդյունքներ և հաճախորդների համար արժեքներ ապահովելու գործին, ինչին մենք հասնում ենք առաջատար լուծումներ և ծառայություններ տրամադրելու միջոցով։ Մենք ձգտում ենք դառնալ իսկական բիզնես գործընկերներ մեր հաճախորդների համար, քանի որ նրանք արդիականացնում են և զարգացնում իրենց բիզնեսը մեզ և Google Cloud-ի հետ միասին»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Որպես հաճախորդների հաջողության պատմության օրինակներ՝ SADA-ն նշել է իր աշխատանքը GoEasyCare հարթակի, Questrade ընկերության և Hexact-ի հետ։

Այսպիսով, SADA-ն տարեցտարի ավելացրել է ԱԲ-ի և մեքենայական ուսուցման հաճախորդների նախագծերը 306%-ով, ինչը պայմանավորված է գեներատիվ ԱԲ-ի ծառայության ներգրավմամբ։ Բացի դրանից՝ գեներատիվ ԱԲ-ի հնարավորությունները զարգացնելու նպատակով SADA-ն կրկնապատկել է նախնական վաճառքները և տեխնիկական ռեսուրսները՝ գաղափարից մինչև կառուցում, կառուցումից մինչև ներդրումների վերադարձ փուլերում: Գեներատիվ ԱԲ-ի նախավաճառքով զբաղվող ինժեներները հասանելի են ամբողջ գործընթացի ընթացքում ներկա և ապագա հաճախորդներին աջակցելու համար:

SADA-ն առաջին ընկերություններից է աշխարհում, որը կարող է պաշտպանել հաճախորդների տվյալները և համակարգերը զարգացող անվտանգության սպառնալիքներից: SADA-ի Cloud Security Confidence ծրագիրը ներառում է Վստահության գնահատում կազմակերպությունների համար։


 
 
 
 
  • Արխիվ