Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի իմպլանտը կվերականգնի մարդկանց տեսողությունը

22 մարտի, 2024  10:15

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում հայտարարել է, որը իր հիմնադրած Neuralink ընկերությունը մշակում է ուղեղի իմպլանտ, որը կկարողանա վերականգնել մարդկանց տեսողությունը։

«Blindsight-ը Neuralink-ի հաջորդ արտադրանքն է Telepathy-ից հետո... Նույնիսկ եթե ինչ-որ մեկը երբեք չի տեսել կամ կույր է ծնվել, մենք հավատում ենք, որ կարող ենք վերականգնել տեսողությունը»,- գրել է Մասկը։

Ձեռնարկատերը պարզաբանել է, որ իմպլանտն արդեն փորձարկվում է կապիկների վրա, որոնք, ինչպես ընդգծել է նա, փորձերի ժամանակ չեն տուժել։

Նա նաև բացատրել է, որ պատկերի լուծաչափը սկզբում կարող է ցածր լինել, «ինչպես Nintendo-ի վաղ շրջանի կոնսոլների» դեպքում, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է որակը հասցնել մարդկային նորմալ տեսողության մակարդակի:

Նշենք, որ Neuralink-ն արդեն հաջողությամբ կատարել է մարդու գլխուղեղում իմպլանտի տեղադրման վիրահատություն, որը ձեռքերը շարժել չկարողացող մարդուն օգնում է մտքի ուժով կառավարել համակարգիչը։ Իմպլանտն ստացած առաջին բուժառուն արդեն կարողանում է համակարգչով շախմատ խաղալ։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ