Caviar-ը «նախագահական» iPhone է թողարկել ՌԴ-ում ընտրությունների առթիվ․ ի՞նչ արժի այն

20 մարտի, 2024  16:45

Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ ու բացառիկ սմարթֆոններ և աքսեսուարներ, ընդլայնել է իր «Ռուսաստան» («Россия») հավաքածուն, որը ներառում է երկրի խորհրդանիշներով զարդարված սարքեր։ Ընկերությունը ներկայացրել է iPhone 15 Pro և 15 Pro Max «Նախագահ» («Президент») մոդելները՝ նվիրված օրերես Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններին։

Այս շարքի յուրաքանչյուր մոդելի կորպուսը զարդարված է Ռուսաստանի խորհրդանիշներով։ Հեռախոսի հետևի մասում երևում է Ռուսաստանի դրոշը, որի գույները պատրաստված են ոսկերչական էմալից, ինչպես նաև երկգլխանի արծվի հարթաքանդակը՝ պատված 24 կարատանոց ոսկով։

Դիզայնը լրացվում է կարմիր բնական կաշվով վահանակով, որը խորհրդանշում է ռուսական մշակույթի ուժն ու էներգիան։ Սմարթֆոնն ունի նաև գեղեցիկ պատյան սարքը պահելու համար:

Caviar 3.jpg (263 KB)

Caviar-ն արտադրել է «Նախագահ» մոդելի 99 օրինակ: Գնորդները կարող են ընտրել iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի միջև: Սմարթֆոնի գինն սկսվում է մոտ 6060 դոլարից՝ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro-ի համար, իսկ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro Max-ի գինն սկսվում է համար՝ 6655 դոլարից։

Նշենք, որ «Ռուսաստան» հավաքածուն ներառում է նաև այլ ուշագրավ սարքեր, օրինակ՝ iPhone 15 Pro «Պաշտպան»-ը («Защитник»)՝ տիտանե պատյանով և հետևի մասում ռուսական զինանշանով, ինչպես նաև iPad Pro «Հայրենասեր» («Патриот»)՝ ոսկերչական համաձուլվածքով և 24 կարատանոց ոսկով պատված տարրերով։ Հավաքածուի ամենաթանկ իրը «Կայսրություն» («Империя») անունով iPhone 15 Pro Max-ն է, որի պատյանն ամբողջությամբ պատրաստված է 18 կարատանոց ոսկուց։ Այս մոդելի գինն սկսվում է 40,108 դոլարից՝ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակի համար։

caviar 2.jpg (147 KB)


 
 
 
 
  • Արխիվ