iPhone-ի հավելվածի պատճառով ԱՄՆ-ում ոստիկանները սխալ տուն են խուզարկել և հիմա պետք է $3․76 տուգանք վճարեն

13 մարտի, 2024  14:10

Apple-ի Find My հավելվածում սխալի պատճառով ԱՄՆ Դենվեր քաղաքի ոստիկանությունը գողացված ավտոմեքենայի որոնման շրջանակում սխալմամբ խուզարկություն է իրականացրել 78-ամյա մի կնոջ տանը, որը կապ չի ունեցել գողության հետ։ Արդյունքում դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է կնոջը 3,76 մլն դոլար փոխհատուցում վճարել։

Դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունվարին, երբ ոստիկանության աշխատակիցներն օգտագործել են Find My հավելվածը մեկ այլ iPhone-ում, որպեսզի հայտնաբերեն գողացված մեքենան, որում ենթադրաբար եղել են ատրճանակներ, զինամթերք և կանխիկ գումար: Սակայն բավական մեծ տարածության մեջ իրավապահները սխալվել են տան հարցում՝ փորձելով բռնել չարագործներին։

Դատարանի որոշմամբ՝ 78-ամյա Ռուբի Ջոնսոնը պետք է փոխհատուցում ստանա իր ներկայացրած հայցի համաձայն։ Դենվերի համայնքապետարանը կնոջը պետք է կվճարի 3,76 միլիոն դոլար, թեև երկու մեղադրյալ ոստիկանները հայցում որպես ֆիզիկական անձ են ներկայացված: Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ իր աշխատակիցներին ազատում է այս իրավախախտման համար պատասխանատվությունից, սակայն երդվյալ ատենակալները չեն համաձայնել այդ որոշման հետ:

Հայցվորի փաստաբան Թիմ Մակդոնալդն ասել է, որ տուգանքի չափը համոզիչ ազդակ է, որ ոստիկանությունը պետք է լրջորեն վերաբերվի քաղաքացիների սահմանադրական իրավունքներին։ Դատարանի որոշման դեմ քաղաքապետարանը դեռ բողոք չի ներկայացրել:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, որը հայցը ներկայացրել է Ռուբի Ջոնսոնի անունից, նշել է, որ խուզարկությունը հիմնված է եղել iPhone-ի Find My հավելվածի ենթադրյալ տեղորոշման ազդանշանի վրա, որը սպաները սխալ են կարդացել: Իրավապահ մարմինները հիմնվել են iPhone 11-ի տվյալների, որը հավանաբար դեռ եղել է գողացված մեքենայում: Այնուամենայնիվ, հավելվածի նշած տարածքը ներառել է վեց այլ անշարժ գույքի օբյեկտներ քաղաքի չորս այլ թաղամասերում:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը և երդվյալ ատենակալները եկել են եզրակացության, որ ոստիկանական ռեյդը արտոնած երկու ոստիկանները Ջոնսոնի տունը թիրախավորելու հիմքեր չեն ունեցել: Հետևաբար սպաներից յուրաքանչյուրը պետք է մոտ 1,25 միլիոն դոլար փոխհատուցում վճարի։


 
 
 
 
  • Արխիվ