Հաջորդ սերնդի բյուջետային iPhone SE-ը կարող է արագ արժեզրկվել․ ինչո՞ւ

13 մարտի, 2024  12:04

Դեռևս չթողարկված չորրորդ սերնդի բյուջետային iPhone SE-ն կարող է բախվել երկրորդական շուկայում իր գինը պահպանելու հետ կապված խնդիրների, ինչը կասկածի տակ կդնի ապրանքանիշի առաջատար մոդելների հետ այս հարցում մրցակցելու դրա կարողությունը: Այս մասին հայտնում է MacRumors կայքը՝ հղում անելով SellCell վերլուծական ընկերության հետազոտությանը։

Նշվում է, որ iPhone SE շարքի բոլոր մոդելներն ավանդաբար ավելի արագ են արժեզրկվում, քան Apple-ի առաջատար սմարթֆոնները։ Օրինակ՝ երրորդ սերնդի iPhone SE-ն, որը թողարկվել է 2022-ի մարտին, իր սկզբնական գնի 42,6%-ը կորցրեց ներկայացվելուց ընդամենը մեկ ամիս անց:

Ընդորում՝ նույն ժամանակահատվածում iPhone 13-ի գինը նվազել է ընդամենը 18,7%-ով, իսկ երեք ամիս անց այն կայունացել է։ iPhone 14-ի և 15-ի շարքի սմարթֆոններն ավելի քիչ են արժեզրկվում, ինչն ընդգծում է գնի պահպանման առումով բյուջետային և առաջատար մոդելների միջև տարբերությունները:

Չնայած խոսակցություններին այն մասին, որ չորրորդ սերնդի iPhone SE-ի դիզայնը նման iPhone 14-ին, այդ թվում՝ 6.1 դյույմանոց OLED էկրանը և Face ID սաները Touch ID-ի փոխարեն, նոր բյուջետային մոդելի դեպքում կարող է շարունակել միտումը և այն կարող է արագ արժեզրկվել: Սա իր հերթին կարող է ազդել հաջորդ iPhone SE-ն գնելու վերաբերյալ օգտատերերի որոշման վրա, հատկապես, եթե նրանք պլանավորում են ապագայում սարքը շահավետ գնով վաճառել երկրորդային շուկայում։

Սպասվում է, որ չորրորդ սերնդի iPhone SE-ն կներկայացվի 2025-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սմարթֆոնը կունենա այս շարքի ամենամեծ թարմացումը․ ընկերությունը կհրաժարվի Home կոճակից և մատնահետքի սկաներից, Lightning-ից անցում կարվի USB-C-ի և կներդրվի գործողության կոճակ, ինչպես iPhone 15 Pro-ում:


 
 
 
 
  • Արխիվ