Vivo-ի նոր սմարթֆոնը՝ բջջային լուսանկարչության հաջորդ «արքան». ի՞նչ է հայտնի այս հեռախոսի մասին և երբ սպասել թողարկմանը

14 նոյեմբերի, 2022  17:24

Ice Universe անունով հայտնի ինսայդեր-բլոգերը Twitter-ում հրապարակել է չինական Vivo ընկերության X90 Pro + սմարթֆոնով արված լուսանկարների շարք և նշել, որ թողարկումից հետո չինական այս ֆլագմանը կդառնա բջջային լուսանկարչության հաջորդ «արքան»։ Նշենք, որ Vivo-ն նույնիսկ դեռ չի էլ հայտարարել նոր սմարթֆոնի մասին։ 

Ice Universe-ը հրապարակել է տարբեր պայմաններում և օրվա տարբեր ժամերին արված լուսանկարներ, սակայն նրա գովասանքին ամենաշատն արժանացել են գիշերով արվածները: Բլոգերը նշել է, որ դրանք «հիասքանչ» լուսանկարներ են, որոնցում պատկերը շատ հստակ է։ Ահա այսպիսի են X90 Pro+ սմարթֆոնով արված լուսանկարները։

Vivo X90 Pro photos  china wall.jpg (742 KB)
vivo X90 Pro river scene.jpg (795 KB)
Vivo X90 Pro photos building.jpg (573 KB)

«Կիսվում եմ Vivo X90 Pro+-ով արված որոշ չխմբագրված լուսանկարներով: Դրանց հետ ծանոթանալուց հետո հետո կհասկանաք, թե ինչու եմ համարում, որ այս սմարթֆոնը կլինի բջջային հեռախոսների տեսախցիկների հաջորդ արքան»,- գրել է Ice Universe-ը։

Vivo X90 Pro photos night scene.jpg (299 KB)

Վկայակոչելով իր աղբյուրները՝ Газета.Ru-ն գրում է, որ Vivo X90 Pro + սմարթֆոնը կստանա չորս հիմնական տեսախցիկ՝

  • Հիմնական՝50 ՄՊ տեսախցիկ,
  • Լայնանկյուն օպտիկայով 48 ՄՊ Sony IMX589 տեսախցիկ,
  • Դդիմանկարային ոսպնյակով 50 ՄՊ Sony IMX758 սենսոր,
  • 64 ՄՊ OmniVision OV64B սենսոր օպտիկական խոշորացման համար:

Ընդորում՝ տեսախցիկներից առնվազն մեկը՝ հիմնականը, կստանա Zeiss ընկերության օպտիկա։

Vivo X90 Pro photos house in the night.jpg (275 KB) 
Առայժմ պարզ չէ, թե որքան կարժենա Vivo ընկերության այս նորույթը, սակայն հայտնի է, որ X90 Pro + սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։ Թերևս, հենց այդ ժամանակ էլ ընկերությունը կհայտարարի նոր հեռախոսի գնի մասին։

Vivo X90 Pro photos sky .jpg (447 KB)

Աշխարհի «լավագույն տեսախցիկ-հեռախոս» տիտղոսի այլ թեկնածու

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Huawei Mate 50 Pro-ն կարող է լինել աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսը։ DXOMARK-ը փորձարկել էր սմարթֆոնի տեսախցիկը և այն 149 միավորով զբաղեցրել էր առաջին տեղը համաշխարհային վարկանիշում։

DXOMARK-ի աշխատակիցներն իրենց անվանում են պատկերի, էկրանի, ձայնի և մարտկոցի որակի գնահատման փորձագետներ, և նրանց կազմած վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Honor Magic4 Ultimate և Google Pixel 7 Pro սմարթֆոնները՝ երկուսն էլ հավաքել էին 147 միավոր։ iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը, որոնք վաստակել էին 146-ական միավոր, զբաղեցրել էին չորրորդ և հինգերորդ տեղերը։

Առաջին տեղն զբաղեցրած Huawei Mate 50 Pro-ի թեստավորումը ցույց էր տվել, որ բարձրորակ երկաթի և ծրագրային ապահովման մանրակրկիտ կարգավորումների համակցության շնորհիվ սմարթֆոնի տեսախցիկը հիանալի հնարավորություններ ունի. այն կարող է բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել լուսավորության ցանկացած պայմաններում և իր մրցակիցներից իսկապես առանձնանում է ցածր լույսի պայմաններում իր կատարողականով։

Huawei Mate 50 Pro-ն ունի երեք տեսախցիկ՝

  • 50 ՄՊ, f/1.4-f/4.0, 24 մմ (լայնություն), PDAF, լազերային AF, OIS
  • 64 ՄՊ, f/3.5, 90 մմ (պերիսկոպի հեռաֆոտո օբյեկտիվ), PDAF, OIS, 3.5x օպտիկական խոշորացում
  • 13 ՄՊ, f/2.2, 13 մմ, 120˚ (ուլտրալայն), PDAF 

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ