Huawei Mate 50 Pro. արդյո՞ք այն աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսն է

1 նոյեմբերի, 2022  16:29

Huawei Mate 50 Pro-ն կարող է լինել աշխարհի լավագույն տեսախցիկ-հեռախոսը. DXOMARK-ը փորձարկել է սմարթֆոնի տեսախցիկը և այն 149 միավորով զբաղեցրել է առաջին տեղը համաշխարհային վարկանիշում։

DXOMARK-ի աշխատակիցներն իրենց անվանում են պատկերի, էկրանի, ձայնի և մարտկոցի որակի գնահատման փորձագետներ: Նրանք պարբերաբար փորձարկում են տարբեր սարքեր՝ բացահայտելու դրանց իրական հնարավորությունները:

Վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Honor Magic4 Ultimate և Google Pixel 7 Pro սմարթֆոնները՝ երկուսն էլ հավաքել են 147 միավոր։ iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ը, որոնք վաստակել են 146-ական միավոր, զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ տեղերը։

Առաջին տեղն զբաղեցրած Huawei Mate 50 Pro-ի թեստավորումը ցույց է տվել, որ բարձրորակ երկաթի և ծրագրային ապահովման մանրակրկիտ կարգավորումների համակցության շնորհիվ սմարթֆոնի տեսախցիկը հիանալի հնարավորություններ ունի. այն կարող է բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել լուսավորության ցանկացած պայմաններում և իր մրցակիցներից իսկապես առանձնանում է ցածր լույսի պայմաններում իր կատարողականով։

Huawei Mate 50 Pro տեսախցիկի առավելությունները՝ ըստ DXOMARK-ի.

  • Լայն դինամիկ դիապազոն լուսանկարների և տեսանյութերի համար,
  • Ստացված պատկերները հարուստ են դետալներով,
  • Աղմուկը հիանալի վերահսկվում է,
  • Վառ լույսի ներքո դաշտի մեծ խորություն խմբային կադրերում,
  • Դետալները պահպանվում են իրենց տեղում խոշորացման բոլոր դիապազոններում,
  • Աչքի համար հաճելի Բոկեի էֆեկտ,
  • Լուսանկարների և տեսանյութերի ավտոմատ ֆոկուսը հիմնականում արագ և ճշգրիտ է,
  • Հաճելի գույներ վառ լույսի ներքո,
  • Շարժման հետպատկերը լավ կառավարվում է վիդեո ռեժիմում:


Huawei Mate 50 Pro-ի թերությունները.

  • Բարդ տեսարաններում երևում են նախադիտման և վերջնական պատկերի տարբերությունները,
  • Դժվար տեսարաններում նկարահանումը երբեմն մի փոքր դանդաղում է,
  • Տեսանյութերի կադրերի արանքում հաճախ տեսանելի է հստակության տարբերությունը:

Հիշեցնենք, որ Huawei Mate 50 Pro-ն ունի երեք տեսախցիկ.

  • 50 ՄՊ, f/1.4-f/4.0, 24 մմ (լայնություն), PDAF, լազերային AF, OIS
  • 64 ՄՊ, f/3.5, 90 մմ (պերիսկոպի հեռաֆոտո օբյեկտիվ), PDAF, OIS, 3.5x օպտիկական խոշորացում
  • 13 ՄՊ, f/2.2, 13 մմ, 120˚ (ուլտրալայն), PDAF


Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա կան հետևյալ հնարավորությունները․

  • 4K@30/60fps,
  • 1080p@30/60/120/240/480fps,
  • 720p@960fps,
  • 720p@3840fps,
  • HDR,
  • gyro-EIS։

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ