Ի՞նչ դիզայն կունենա iPhone 16-ի տեսախցիկը․ ինսայդերական նոր լուսանկարներ են հրապարակվել

7 մարտի, 2024  17:15

Ինսայդեր Մաջին Բուն հրապարակել է iPhone 16-ի 3D մոդելի լուսանկարներ, որոնք հիմնված են արտահոսած գծագրերի վրա: Ինչպես և սպասվում էր, iPhone 16-ի հետնամասը տարբերվում է նախորդ մի քանի սերունդներից․ ընկերությունը որոշել է վերադառնալ հիմնական տեսախցիկի ուղղահայաց բլոկին։

Բացի դրանից, Apple-ը կհրաժարվի ձայնը անջատելու կոճակից և այն կփոխարինի մեկ այլով, որն առաջին անգամ ցուցադրվել է iPhone 15 Pro-ում: Ըստ համացանցում առկա տեղեկությունների՝ iPhone 16-ի բոլոր տարբերակների նոր կոճակը (կողպման կոճակի նույն կողմում) կօգտագործվի լուսանկարներ և տեսանյութեր ձայնագրելու համար: Հնարավոր է, որ այն զգայուն լինի ճնշման նկատմամբ, որպեսզի նկարելուց առաջ կարգավորի ֆոկուսը, ինչպես հայելային DSLR տեսախցիկների դեպքում է։

iPhone 1-camera confirmed.png (202 KB)

Մաջին Բուն համարվում է հեղինակավոր ինսայդեր․ ժամանակին նա գաղտնազերծել է ճշգրիտ տվյալներ iPad mini-իի, iPhone 12-ի գույների և այլ սարքերի մասին մանրամասներ։ Ավելի վաղ Մաջին Բուն նաև տեղեկացրել էր, որ Apple iPhone 16 Pro-ն կարող է ստանալ տիտանե երկու նոր երանգներ՝ Desert Titanium և Titanium Grey:

Սակայն դա այս սերնդի սմարթֆոնների մասին միակ հայտնի տեղեկությունը չէ այս պահին։ Ավելի վաղ հայտի էր դարձել, որ iPhone 16 Pro և 16 Pro Max սմարթֆոնները կստանան ավելի մեծ մարտկոցներ և մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ iPhone 16 Pro-ում և Pro Max-ում կիրառվելիք Apple-ի A18 չիպը կունենա ուժեղացված NPU՝ ԱԲ նոր գործառույթների համար։

Նաև տեղեկություններ կան, որ Apple-ը ներկայումս փորձարկում է iPhone 16 Pro-ի նախատիպը՝ տեսախցիկի հատվածի թարմացված և անսովոր դիզայնով:iPhone 16  3D.png (226 KB)


 
 
 
 
  • Արխիվ