Ի՞նչ տեսք ունի iPhone SE 4 սմարթֆոնը. համացանցում լուսանկարներ են հրապարակվել

4 մարտի, 2024  11:36

Համացանցում հայտնվել են iPhone SE 4 սմարթֆոնի դիզայնի՝ համակարգչի օգնությամբ ստեղծված (CAD) գծագրերը, որոնք հաստատում են տարածված լուրերն այն մասին, որ նոր սմարթֆոնն իր դիզայնով նման կլինի iPhone 14-ին, այս մասին տեղեկացնում է Gadgettendency.com-ը։

Ինչպես երևում է լուսանկարներից, iPhone SE 4-ը էկրանի վերևի հատվածում կունենա ավանդական կտրվածք, ոչ թե Dynamic Island: Սակայն ներկայիս տարբերակի համեմատ նորույթի էկրանն ավելի մեծ կլինի՝ 6,1 դյույմ, ընդորում, այն կլինի OLED էկրան։ Հավանաբար ճիշտ այնպիսին, ինչպիսին iPhone 14-ն ունի:

Ակնկալվում է, որ նոր տեսախցիկի բլոկը կունենա մեկ մոդուլ, և դա կլինի ամենաէժան iPhone-ի և ավելի թանկ մոդելների հիմնական տարբերություններից մեկը։ Նոր արտադրանքի չափերը կլինեն 147,7 x 71,5 x 7,7 մմ, ինչը մոտավորապես նույնական է iPhone 13-ի և 14-ի չափերի հետ:   

Սպասվում է, որ նոր iPhone SE-ն կներկայացվի 2025-ին: Հավանական է, որ այն կունենա ավելի ժամանակակից չիպ, քան Apple A15 Bionic-ը, որն օգտագործված է iPhone 14-ում:

iPhone-SE-4  .jpg (68 KB)
iPhone-SE-4.jpg (76 KB) 


 
 
 
 
  • Արխիվ