Թողարկվել է Windows 11-ի թարմացումը, որը մի շարք նոր ու հետաքրքիր գործառույթներ ունի

1 մարտի, 2024  16:10

Microsoft-ն սկսել է տարածել Windows 11 23H2 և Windows 11 22H2 հաջորդ գործառույթների թարմացումը: Այն իր հետ կբերի շատ հետաքրքիր նորամուծություններ։ Մասնավորապես, կընդլայնվեն Copilot արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող օգնականի հնարավորությունները, Photos հավելվածին կավելանա Generative Ease գործառույթը, բարելավված Snap մակետներ և շատ ավելին:

Թեև Microsoft-ն արդեն սկսել է նշված թարմացման զանգվածային տարածումը, ծրագրային ապահովման հսկան նախազգուշացրել է, որ որոշ գործառույթներ կարող են հասանելի չլինել նույնիսկ այն տեղադրելուց հետո։ Օրինակ՝ Copilot ԱԲ օգնականի հետ կապված նոր գործառույթները կսկսվեն գործարկել մարտի վերջին:

Խոսքը նոր հմտությունների մասին է, որոնք թույլ կտան, օրինակ, խնդրել Copilot-ին միացնել մարտկոցի խնայողության ռեժիմը, ցույց տալ հասանելի Wi-Fi ցանցերը, դատարկել աղբը, ակտիվացնել «Էկրանի պատմիչ»-ը կամ «Էկրանի խոշորացույց»-ը, միացնել էկրանի բարձր կոնտրաստի ռեժիմը և այլն: Նոր փլագինները թույլ կտան ԱԲ օգնականին շփվել տարբեր ծառայությունների հետ, ինչպիսիք են OpenTable-ը և Shopify-ը:

via GIPHY

Մեկ այլ նորամուծություն կլինի Generative Erase գործառույթը Photos հավելվածում։ Այն հիմնված է ԱԲ ալգորիթմի վրա և թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել ավելորդ առարկաները լուսանկարներից։ Բավական է պարզապես ընտրել այն օբյեկտները, որոնք պետք է հեռացվեն և սկսել պատկերի մշակման գործընթացը, իսկ մնացածը կանի ալգորիթմը։ Հեռացված առարկաները փոխարինվում են գեներացված պիքսելներով, որոնք անխափան կերպով միաձուլվում են ընդհանուր գունային ֆոնին՝ ստեղծելով տպավորություն, որ լուսանկարը խմբագրված չէ:

Մշակողները նաև թարմացրել են Widgets վահանակը։ Օգտատերերն այժմ կարող են դասակարգել վիջեթները: Microsoft News feed-ը մնում է հասանելի, սակայն օգտվողներն այժմ հնարավորություն ունեն անջատել այն՝ հեռացնելով այն վիջեթների վահանակից:

Snap գործառույթ, որը թույլ է տալիս փոխել հավելվածների պատուհանների չափը, ավելի խելացի է դառնում: Պատուհանների դասավորության ընտրացանկում հայտնվել են խելացի առաջարկներ, որոնք կօգնեն արագ խմբավորել հավելվածների մի քանի պատուհաններ՝ հիմնվելով այն բանի վրա, թե որքան հաճախ է օգտվողը փոխազդում որոշակի ծրագրային արտադրանքի հետ:

Pen.jpg (131 KB)

Windows 11 սարքերի համար, որոնք ունեն սենսորային էկրան, այժմ հնարավոր է ձեռագիր ներդիրներ պատրաստել անմիջապես խմբագրվող դաշտերի վրա՝ օգտագործելով Windows Ink գործառույթը: Բացի սրանից՝ մշակողները ընդլայնել են հավելվածների քանակը, որոնցում կարելի է օգտագործել Windows Ink գործիքը։

Բարելավվել է նաև Share գործառույթը, որը թույլ է տալիս կիսվել ֆայլերով: Այժմ հնարավոր է ֆայլեր ուղարկել WhatsApp-ին, Snapchat-ին և Instagram-ին, իսկ հետագայում աջակցվող ծառայությունների թիվը կշարունակի աճել։ Nearby Share-ն այժմ ապահովում է տվյալների փոխանցման ավելի մեծ արագություն, երբ օգտատերերը ֆայլեր են կիսում նույն ցանցի սարքերի հետ:

Windows 11-ի Phone Link գործիքը թույլ կտա արագ մուտք գործել լուսանկարներ և սքրինշոթեր սինխրոնացված սմարթֆոնի վրա: Բացի սրանից՝ օգտատերերը կկարողանան սմարթֆոնն օգտագործել որպես տեսախցիկ՝ տեսակոնֆերանսների հավելվածներում։

343.jpg (179 KB)

Microsoft-ը նաև շարունակում է բարելավել Windows 11-ի հասանելիության հնարավորությունները հաշմանդամություն ունեցողների համար: Voice Access գործառույթը թույլ կտա ձայնային հրամաններ օգտագործել օպերացիոն համակարգի հետ փոխազդելու համար, ինչպես նաև ստեղծել ձեր սեփական ձայնային հրամանները տարբեր գործողություններ կատարելու համար, օրինակ՝ բացել թղթապանակներ, տեղադրել տեքստ, գործարկել հավելվածներ, հղումներ և այլն:

Թեև թարմացումն արդեն սկսվել է տարածվել, գուցե որոշ ժամանակ պահանջվի, մինչև այն հասանելի լինի բոլոր համատեղելի սարքերում: Գործընթացն արագացնելու համար Windows Update-ում կարող եք ակտիվացնել Get the latest updates as soon as they're available հրահանգը, այնուհետև ստուգել, թե արդյոք առկա թարմացումներ։ 


 
 
 
 
  • Արխիվ