Ինչո՞ւ է Asus Vivobook 16 X1605ZA-ը ամենաթերագնահատված նոութբուքներից մեկը հայկական շուկայում

20 փետրվարի, 2024  16:05

Այսօր շուկայում այդքան էլ շատ չեն նոութբուքները, որոնց կատարողական լավ հնարավորությունները համատեղված են շարժականության և մատչելի գնի հետ: Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363-ը համատեղում է այս բոլոր երեք որակները: Այս նոութբուքն կատարյալ է աշխատանքի, հանգստի և ուսման նպատակով օգտագործելու համար․ այն թեթև է՝ նոութբուքը կարող եք ձեզ հետ վերցնել ցանկացած տեղ գնալիս, իսկ գինը շատ ավելի ցածր է, քան դրա համարժեք սարքերի մեծ մասը: Միևնույն ժամանակ, նոութբուքը նաև շատ պատշաճ տեսք ունի, իսկ կառուցվածքի որակի հարցում հնարավոր չէ թերություն գտնել։

NEWS.am Tech-ը փորձարկել է Asus Vivobook 16 X1605ZA-ն և ներկայացնում է իր տպավորությունները։

Առավելություններ՝

  • Բարձրորակ էկրան: IPS տեխնոլոգիայի շնորհիվ նոութբուքի էկրանն ապահովում է դիտման լայն անկյուններ և վառ գույներ մուլտիմեդիա բովանդակություն դիտելիս, խաղեր խաղալիս և այլ առաջադրանքներ կատարելիս:
  • Լավ կատարողականություն: Նոութբուքը առանց որևէ դժվարության կկատարի «առօրյա» առաջադրանքների մեծ մասը:
  • Մեծ ծավալի օպերատիվ հիշողություն։ Կարելի է միաժամանակ մի քանի հավելված գործարկել՝ առանց նոութբուքի աշխատանքը դանդաղեցնելու:
  • Հարմարավետ ստեղնաշար։ Ստեղնաշարի էրգոնոմիկան գերազանց է, մատները բավականին արագ են վարժվում դրան:
  • Կոմպակտ և թեթև: 1,88 կգ քաշով 16 դյույմանոց նոութբուքը շարժական է և հեշտ տեղափոխելի, ինչն այն հիանալի տարբերակ է դարձնում այն ​​նրանց համար, որոնց անհրաժեշտ է աշխատել նաև ճանապարհին։
  • 12-ամսյա երաշխիք։ Հաճելի է իմանալ, որ արտադրողը նոութբուքի երաշխիքային սպասարկում է առաջարկում, և եթե ինչ-որ բան պատահի, դուք միայնակ չեք մնա ծագած խնդիրների հետ:

Թերություններ՝

  • Գրաֆիկական սահմանափակ կատարողականություն: Թեև Intel Iris Xᵉ գրաֆիկական կարգավորիչն ապահովում է բավարար կատարողականություն բազմաթիվ հիմնական առաջադրանքների և թեթև խաղերի համար, այն հարմար չէ գրաֆիկական ավելի մեծ ծանրաբեռնվածության և ժամանակակից AAA խաղերի համար: Այնուամենայնիվ, նոութբուքը նախատեսված չէ նման առաջադրանքների համար:
  • Մարտկոցի միջին հզորությունը (42 Վտժ): Առանց վերալիցքավորման հազիվ թե հնարավոր լինի շատ երկար աշխատել:

Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363 2.png (1.13 MB)

Ի՞նչ կա ներսում

Asus Vivobook 16 X1605ZA-MB363-ը համալրված է Intel Core i5-12500H պրոցեսորով, որն աշխատում է 16 ԳԲ DDR4 օպերատիվ հիշողությամբ, ինչն ապահովում է կայուն բարձր կատարողականություն՝ բավարար էներգաարդյունավետությամբ։

Alder Lake-H ճարտարապետության հիման վրա կառուցված ​​պրոցեսորը հիմնականում նախատեսված է գրասենյակային սարքերի համար: Այն ունի 12 միջուկ (4 կատարողական և 8 էներգաարդյունավետ) և 16 հոսքուղի։ Այն արտադրված է Intel 7 տեխպրոցեսի տեխնոլոգիայով, առավելագույն հաճախականությունը 4500 ՄՀց է:

Iris Xᵉ Graphics գրաֆիկական քարտը, հիմնված Intel Xe-LP (Low Power) ճարտարապետության վրա, ապահովում է գրաֆիկայի բարելավված կատարողականություն և արդյունավետություն՝ Intel-ի ինտեգրված գրաֆիկայի նախորդ սերունդների համեմատ: Գրաֆիկական քարտն ունի ժամանակակից գրաֆիկական API-ների աջակցություն, ինչպիսիք են DirectX 12-ը և Vulkan-ը, ինչը թույլ է տալիս օգտվել համատեղելի հավելվածների և խաղերի ամենաթարմ գրաֆիկական տեխնոլոգիաների առավելություններից և հնարավորություններից:

Պրոցեսորի, գրաֆիկական քարտի և օպերատիվ հիշողության այս համադրությունը բարձր կատարողականություն է ապահովում առօրյա մի շարք առաջադրանքների համար՝ գրասենյակային աշխատանքից մինչև HD տեսանյութերի նվագարկում և լուսանկարների խմբագրում: Սկզբունքորեն այս նոութբուքով խաղեր ևս կարելի է խաղալ, սարքը, սակայն, հարմար չի լինի AAA «ծանր»խաղեր խաղալու համար. այդպիսի խաղերի համար, այդուհանդերձ, կպահանջվի մասնագիտացված գրաֆիկական քարտ, իսկ ավելի հին խաղերը, կախված գրաֆիկական քարտի հզորության պահանջներից, կարելի է հեշտությամբ գործարկել պատշաճ FPS-ով մինչև FHD կետայնությամբ, թեև, հավանաբար, գրաֆիկայի ոչ առավելագույն պարամետրերով:

Ինչ վերաբերում է հիշողությանը, ապա մուլտիմեդիա տվյալներ, փաստաթղթեր, հավելվածներ և խաղեր պահելու համար նոութբուքն ունի 512 ԳԲ SSD ներկառուցված հիշողություն։ Իհարկե, սա շուկայում առկա ամենամեծ հզորությունը չէ, սակայն օգտատերերի մեծ մասի համար դա միանգամայն բավարար կլինի: Իսկ եթե ոչ, ապա միշտ կարելի է միացնել հիշողության արտաքին կուտակիչ, բարեբախտաբար, այժմ դրանք շատ են վաճառքում՝ յուրաքանչյուր ճաշակի և գույնի համար:

42 Վտժ հզորությամբ մարտկոցի պարագայում մեկ լիցքավորմամբ նոութբուքի աշխատանքի տևողությունը կարող է լինել միջին: Եթե ​​ստիպված եք երկար աշխատել, ապա խորհուրդ է տրվում ավելի մոտ տեղավորվել վարդակին։

Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363 1.png (200 KB)

Էկրան

Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363 նոութբուքի 16 դյույմանոց էկրանը հիմնված է IPS մատրիցայի վրա և ապահովում է 1920x1200 պիքսել կետայնություն։

IPS վահանակները հայտնի են գույների փոխանցման բարձր ճշգրտությամբ, իրական գույներով և հագեցվածությամբ, ինչը դրանք լավ ընտրություն է դարձնում այնպիսի առաջադրանքների համար, ինչպիսիք են լուսանկարների խմբագրումը, գրաֆիկական դիզայնը և այլն: IPS էկրանները հայտնի են նաև կոնտրաստի իրենց բարձր հարաբերակցությամբ, փոխանցում են խորը սև և վառ սպիտակ գույն, ինչն օգնում է բարելավել պատկերի հստակությունն ու մանրամասները ինչպես մութ, այնպես էլ պայծառ տեսարաններում: Սա շատ հարմար է հագեցած, իրատեսական գույներով և տեքստուրայով ֆիլմեր, խաղեր և լուսանկարներ դիտելու համար:

Ավելին, IPS էկրաններն ապահովում են գույնի և պայծառության նույն մակարդակը դիտման անկյունների լայն շրջանակի համար (սովորաբար մինչև 178 աստիճան), ինչը նշանակում է, որ էկրանի գույները մնում են ճշգրիտ, իսկ պատկերը՝ հստակ, նույնիսկ եթե էկրանին նայենք կողքից, վերևից կամ ներքևից:

IPS վահանակները հիանալի աշխատում են վառ լուսավորված սենյակներում և դրսում. նույնիսկ արևի լույսի ներքո նման էկրաններից կարդալը շատ ավելի հարմար է, քան, օրինակ, TN վահանակներից:

Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն. ծխնիի կառուցվածքը թույլ է տալիս նոութբուքը բացել 180 աստիճան, ինչը հնարավորություն է տալիս սարքն օգտագործել մի շարք իրավիճակներում՝ պրեզենտացիաների, գործընկերների հետ համատեղ աշխատանքի, պառկած վիճակում աշխատանքի համար և այլն:

Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363 3.png (3.80 MB)

Արտաքին տեսք, դիզայն

ASUS VivoBook 16 X1605ZA-MB363-ի դիզայնը դասական է. դրանում ոչ մի արտասովոր կամ աչքի ընկնող բան չկա, սակայն այն ոճային է, խիստ և հանգիստ: Կառուցվածքը բավականին բարձր որակի է՝ թերություն հնարավոր չէ գտնել: Ստեղնաշարը էրգոնոմիկ է և հարմար օգտագործման համար, նույնիսկ նրանց համար, ովքեր ստիպված են դրանով շատ աշխատել օրվա ընթացքում:

Նոութբուքի ընդհանուր չափերն են՝ 1,99 x 35,8 x 24,2 սմ, իսկ քաշը՝ ընդամենը 1,8 կգ, և շատերի համար սա լուրջ առավելություն է․ նոութբուքը կարող եք ձեզ հետ տանել աշխատանքի, քաղաքից դուրս կամ գործուղման: Իսկ մի տեղից մեկ այլ տեղ այն տեղափոխել կարելի է նույնիսկ մեկ ձեռքով։

Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն, որը հարկ է նշել․ նոութբուքն ունի MIL-STD-810H հավաստագիր: Դա նշանակում է, որ արտադրանքը փորձարկվել է շրջակա միջավայրի տարբեր, այդ թվում՝ ծայրահեղ պայմաններում, և համարվում է ջերմակայուն, ունի ջրից և փոշուց պաշտպանություն և հարվածակայուն է։

Եզրակացություն

Գին-որակ հարաբերակցության առումով Asus Vivobook 16 i5-12500H X1605ZA-MB363-ը աշխատանքի և տանն օգտագործելու համար լավագույն տարբերակներից մեկն է։ 279.000 դրամով (սա հենց այն գինն է, որով այսօր այն կարող եք գնել Հայաստանում՝ 12 ամիս երաշխիքով) դուք կստանաք բավականին արագագործ նոութբուք՝ լավ պրոցեսորով, բավարար հիշողությամբ, լավ էկրանով և հաճելի կառուցվածքով։ Այս նոութբուքը, ամենայն հավանականությամբ, հարմար չի լինի բարձրակարգ խաղերի և պրոֆեսիոնալ վիդեո խմբագրման համար, սակայն այն կատարյալ է գրասենյակային աշխատանքի, կրթական նախագծերի, մուլտիմեդիա բովանդակություն դիտելու և որոշ թեթև, ոչ շատ պահանջկոտ խաղերի համար:

Իսկ եթե ձեզ ավելի պարզ մոդել է հարկավոր, կարող եք ուշադրություն դարձնել այս նոութբուքի «կրտսեր եղբորը»՝ VivoBook 16 X1605ZA-MB364-ին, որն ունի Intel I3-1215U պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Asus-ի Vivobook 16 X1605ZA մոդելն ու այլ նոութբուքները հենց այսօր կարող եք ձեռք բերել Zigzag, VLV և VESTA խանութներում:


 
 
 
 
  • Արխիվ