Առաջին բուժառուն, որի գլխուղեղում տեղադրվել է Neuralink ընկերության ստեղծած նեյրոչիպը, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է մտքի ուժով կառավարել համակարգչային մկնիկը, այս մասին հայտարարել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը:
«Առաջընթացը լավ է, և բուժառուն, կարծես, լիովին ապաքինվել է նյարդային այն խնդիրներից, որոնց մասին տեղյակ ենք: Բուժառուն կարողանում է մկնիկը շարժել էկրանին պարզապես մտածելով»,- ասել է Մասկը։
Մասկը նաև նշել է, որ Neuralink-ն այժմ փորձում է հասնել նրան, որ բուժառուն հնարավորինս շատ կարողանա սեղմել մկնիկի կոճակը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Մասկը X սոցցանցում գրել էր, որ Neuralink-ն արդեն իր առաջին բուժառուի գլխուղեղում տեղադրել է իր նեյրոչիպը, որը թույլ կտա մարդուն համակարգչային սարքեր օգտագործել մտքի օգնությամբ։
Հետազոտությունը ռոբոտի միջոցով վիրաբուժական միջամտությամբ տեղադրում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի իմպլանտը ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժվելու գործառույթները։ Նախնական նպատակն է մարդկանց հնարավորություն տալ կառավարելու համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը՝ օգտագործելով իրենց մտքերը:
Neuralink նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Սարքը, որն ունակ է ուղեղի ազդանշաններ փոխանցել Bluetooth-ի միջոցով, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է 2019-ի հուլիսին։ Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունն սկսել էր հավաքել կամավոր մասնակիցների՝ իմպլանտները փորձարկելու համար: Neuralink-ը բացատրել էր, որ այդ փուլում իրենք կգնահատեն չիպի (թելերի տեսքով) և վիրաբուժական ռոբոտի անվտանգությունը, որով այն տեղադրվում է։ Մասկը նշել էր, որ թեստավորման համար կընտրվեն միայն նրանք, ովքեր կորցրել են տեսողությունը, լսողությունը և խոսելու ունակությունը։
ամիս
շաբաթ
օր