iPhone SE 4-ը կստանա Dynamic Island, իսկ դիզայնով նման կլինի iPhone 16-ին

9 փետրվարի, 2024  14:21

iPhone SE 4 սմարթֆոնի թողարկումն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, և այժմ ենթադրվում է, որ այն կթողարկվի 2025-ին: Ըստ ավելի վաղ արտահոսքերի՝ բյուջետային այս սարքը կփոխառի iPhone 14-ի դիզայնը, սակայն այժմ տեղեկություններ կան, որ այն կստանա էկրանի Dynamic Island կտրվածք, իսկ դիզայնը նման կլինի iPhone 16-ի դիզայնին, տեղեկացնում է Gadgets360.com-ը։

Ինսայդեր Մաջին Բուն (@MajinBuOfficial) X սոցցանցում գրել է, որ iPhone SE 4-ը «կարող է ունենալ դիզայն, որը շատ նման է ներկայիս iPhone 16-ին, որը դեռ մշակման փուլում է»: Ըստ նրա՝ այն կունենա մեկ տեսախցիկ iPhone 16 մոդելների երկու տեսախցիկների փոխարեն: Նախատեսվում է, որ iPhone SE-ի չորրորդ սերնդի մոդելը էկրանին կունենա նաև Dynamic Island, որում կտեղակայվեն Face ID-ն և սելֆիի տեսախցիկը:

GF4Db6fXYAA4NUx.jpg (56 KB)

Մաջին Բուն նաև ներկայացրել նոր սմարթֆոնի լուսանկարը, որպեսզի իր տվյալներին արժանահավատություն փոխանցի։ Բացի դրանից, Մաջին Բուն նշել է, որ iPhone SE 4-ը կունենա iPhone XR-ի չափերը, թեև, ըստ նրա, դեռ վաղ է դրա մասին խոսել։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ հեռախոսի դիզայնը նման կլինի iPhone 14-ի դիզայնին։

Ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ iPhone SE 4-ը կունենա 6,1 դյույմանոց OLED էկրան, Apple-ի արտադրության 5G մոդեմի չիպ և USB Type-C պորտ: Ենթադրվում է, որ iPhone SE 4-ը կթողարկվի ամենաշուտը 2025-ին: Վերջին iPhone SE-ը թողարկվել է 2022-ի մարտին։


 
 
 
 
  • Արխիվ