Որո՞նք են 2023-ի ամենաշատ վաճառված սմարթֆոնները

9 փետրվարի, 2024  12:12

2023-ին ամենաշատը վաճառված 10 սմարթֆոնների ընդհանուր վաճառքը միասին կազմել է 246 միլիոն միավոր։ Ընդորում՝ թոփ տասնյակում հայտնվել է յոթ iPhone հեռախոս, որոնք զբաղեցնում են նաև առաջին հինգ տեղերը։ Այս մասին ասվում է Canalys վերլուծական ընկերության զեկույցում, որը հրապարակվել է ընկերության X-ի (Twitter) էջում։

Ըստ այդմ՝ 34 միլիոն վաճառքով առաջին տեղը զբաղեցրել է iPhone 14 Pro Max մոդելը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է iPhone 15 Pro Max-ը, որից 2023-ին վաճառվել է 33 միլիոն միավոր։ Բազային iPhone 14-ը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաճառքի 29 մլն միավոր ցուցանիշով։

Canalys.png (40 KB)

Լավագույն 10-ում ներառվել են նաև iPhone 14 Pro-ն (29 միլիոն սարք), բազային iPhone 13-ը (23 միլիոն սարք), Samsung Galaxy A14 4G-ն (21 միլիոն սարք), iPhone 15 Pro-ն (21 միլիոն սարք), Samsung Galaxy A54 5G-ն (20 միլիոն սարք), Samsung Galaxy A14 5G (19 միլիոն սարք) և բազային iPhone 15 (17 միլիոն սարք):

«2023-ին աշխարհում սմարթֆոնների ամենավաճառվող 10 մոդելները ներառում էին յոթ Apple սարքեր և երեք Samsung սարքեր: Սա առաջին տարին է, երբ iPhone Pro-ն գլխավորեց ամենավաճառվող սմարթֆոնների տարեկան վարկանիշը՝ արտացոլելով շուկայի տեղաշարժը դեպի պրեմիում հատված,- վարկանիշային աղյուսակը մեկնաբանել է Canalys-ը։

Ըստ Canalys-ի՝ սմարթֆոնների մատակարարումներն ամբողջ 2023-ին կազմել են 1,14 միլիարդ միավոր, ինչը 4%-ով պակաս է 2022-ի համեմատ:


 
 
 
 
  • Արխիվ