Արտասովոր դիզայն, էլ ավելի անսովոր գին. ներկայացվել է Gamer Ares Creator երկակի էկրանով նոութբուքը

6 փետրվարի, 2024  19:13

15,6 դյույմանոց Gamer Ares Creator-ը նկատելիորեն տարբերվում է մյուս նոութբուքներից. նրա ստեղնաշարի աջ կողմում կա 7 դյույմանոց երկրորդական սենսորային էկրանն է, որը կարելի է կառավարել ոչ միայն մատներով, այլ նաև ստիլուսով։

Հիմնական 15,6 դյույմանոց էկրանն ունի 1920 x 1080 խտություն, ինչպես նաև ապահովում է 100% sRGB գունային գամմա: Ստեղնաշարի կողքին գտնվող 7 դյույմանոց սենսորային էկրանը՝ 1280 x 800 պիքսել թույլատրությամբ, աջակցում է 10 կետանոց հպման ճանաչմանը:

Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, ապա նոութբուքը ստացել է Intel Celeron N5095 պրոցեսոր, 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 512 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ հզորությամբ պինդ վիճակի սկավառակ:

Սարքը նաև ստացել է USB-C պորտեր, երկու USB-A 3.0, 3.5 մմ, Micro-SD և Mini-HDMI բնիկ, 0.3 ՄՊ տեսախցիկ և 5400 մԱժ մարտկոց և աջակցություն Wi-Fi 5 և Bluetooth 4.2 համար: Սարքն ունի նաև ստերեո բարձրախոսներ, մատնահետքի սենսոր և RGB հետին լուսավորությամբ ստեղնաշար:

Նոութբուքը զարմանալիորեն էժան է՝ 225-ից 290 դոլար՝ կախված հիշողության ծավալից։


 
 
 
 
  • Արխիվ