Ո՞րն ընտրել՝ Samsung Galaxy S24 Ultra, թե՞ iPhone 15 Pro Max․ համեմատություն

1 փետրվարի, 2024  22:34

Հունվարին Samsung-ը ներկայացրեց իր 2024-ի առաջատար սմարթֆոնների շարքը: Նոր սարքերն ուղղակիորեն մրցակցում են iPhone 15-ի, iPhone 15 Plus-ի, iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի հետ: Samsung-ի նոր առաջատար սմարթֆոնը՝ Galaxy S24 Ultra-ն ունի տիտանի կորպուս և 5x խոշորացմամբ ոսպնյակ, ինչպես նախկինում թողարկված iPhone 15 Pro Max-ը: MacRumors-ը հրապարակել է այս ֆլագմանների տեսախցիկների մանրամասն համեմատություն։

Galaxy S24 Ultra-ն ունի 200 ՄՊ լայնանկյուն տեսախցիկ (ի տարբերություն iPhone-ի 48 ՄՊ), 12 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ (ինչպես iPhone-ը), 10 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ՝ 3x խոշորացումով և 5x հեռաֆոտո ոսպնյակ՝ 50 ՄՊ խոշորացումով: Apple-ն ունի միայն մեկ 12 մեգապիքսելանոց մոդել՝ հեռաֆոտո ոսպնյակով:

Համեմատության հեղինակները նշում են, որ լուսանկարի հարցում մեծ տարբերություն չկա iPhone 15 Pro Max-ի և S24 Ultra-ի միջև։ S24 Ultra-ի լուսանկարները մի փոքր ավելի հագեցած են, իսկ լուսավոր հատվածները դարձել են ավելի պայծառ, այնպես որ S24-ի պատկերները կարող են ավելի վառ տեսք ունենալ: iPhone-ի լուսանկարները մեծ մասամբ ավելի հստակ են, սակայն Samsung-ի ալգորիթմը լավ է աշխատում գիշերային ռեժիմով լուսանկարելու ժամանակ:

Samsung-ն առաջին հերթին ուշադրությունը կենտրոնացրել է արհեստական բանականության (ԱԲ) վրա, ուստի S24 Ultra-ի տեսախցիկը գրեթե նույնական է S23 Ultra-ի տեսախցիկի հետ: Հիմնական տարբերությունը հեռաֆոտո ոսպնյակն է: Samsung-ը հրաժարվել է 10x խոշորացմամբ հեռաֆոտո ոսպնյակից և փոխարենը ընտրել է 5x խոշորացմամբ հեռաֆոտո ոսպնյակ, որն ավելի է համապատասխանում iPhone-ի 5x հեռաֆոտո ոսպնյակին: Համեմատվող լուսանկարները նման են, բայց Samsung-ի դիմանկարային ռեժիմի դեպքում ավելի հստակ լուսանկարներ են ստացվում:

Ինչ վերաբերում է ԱԲ-ին, ապա Samsung-ն ավելացրել է որոշ հետմշակման գործառույթներ, որոնք ունեն ԱԲ աջակցություն: Դրա շնորհիվ կարելի է լուսանկարներից հեռացնել օբյեկտները, փոխել կադրերը, նվազեցնել աղմուկը, ցանկացած տեսանյութի ավելացնել դանդաղեցված ռեժիմ,  միաժամանակ տեսանկարահանել և՛ առջևի, և՛ հետևի տեսախցիկներով։ Հնարավոր է, որ տեսախցիկի հետ կապված ԱԲ-ի որոշ առանձնահատկություններ հայտնվեն iPhone 16-ի կամ iOS 18-ի մոդելներում, սակայն առայժմ Samsung-ն առավելություն ունի այս հարցում:

Samsung Galaxy S24 Ultra-ն չի կարող գերազանցել iPhone 15 Pro Max-ին տեսանյութի որակով, սակայն համեմատության հեղինակները պնդում են, որ տեսանյութեր ձայնագրելիս Samsung-ի ֆլագմանը ձայնի ավելի լավ որակ է ստանում, քան iPhone 15 Pro Max-ը։


 
 
 
 
  • Արխիվ