WhatsApp-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

17 հունվարի, 2024  17:01

Այսօր առավոտյան WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանում է տեղի ունեցել․ Ռուսաստանի տարածքում ավելի քան 1700 օգտատերեր բողոքել է, որ խնդիրների է բախվել մեսենջերն օգտագործելիս։

Բողոքների կեսն ստացվել է Բաշկիրիայից է (52%), խնդիրներ են հանդիպել նաև Թաթարստանում (15%), Մոսկվայում (14%), Սամարայի մարզում (10%) և այլ շրջաններում։

Ըստ DownRadar ծառայության՝ բողոքների մեծ մասը (55%) կապված է հավելվածի հետ կապված խնդիրների հետ, ևս 7%-ը չի կարողանում մուտք գործել մեսենջեր։ Խնդիրներ կան ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ վեբ տարբերակում։ Տեխնիկական խնդիրների մասին տեղեկություններ կան նաև Ստամբուլում, Հելսինկիում և Կիևում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը գրաֆիկական դիզայնով թարմացված նոր ինտերֆեյս կստանա Android տարբերակում։ Մեսենջերի մշակողը Meta Corporation-ն արդեն փորձարկում է ինտերֆեյսը, որի առաջին լուսանկարը X (Twitter) սոցցանցի իր օգտահաշվում հրապարակել է տվյալների վերլուծաբան Աբհիշեկ Յադավը:

Նոր տարբերակում կփոխվի էկրանի վերին ձախ անկյունում գրվող WhatsApp-ի տառատեսակը։ Բացի դրանից, կփոխվի գերիշխող կանաչի երանգը. այն կդառնա մի փոքր ավելի բաց: Դեռ հայտնի չէ, թե նոր դիզայնը երբ կհայտնվի հավելվածի թողարկվելիք տարբերակում։ և որքան շուտ այն կհարմարեցվի հավելվածի iOS տարբերակի համար։


 
 
 
 
  • Արխիվ