WhatsApp-ը նոր դիզայն կստանա. ինսայդերը հրապարակել է առաջին լուսանկարը

15 հունվարի, 2024  19:35

Հանրահայտ WhatsApp մեսենջերը գրաֆիկական դիզայնով թարմացված նոր ինտերֆեյս կստանա։ Մեսենջերի մշակողը Meta Corporation-ն արդեն փորձարկում է ինտերֆեյսը, որի առաջին լուսանկարը X (Twitter) սոցցանցի իր օգտահաշվում հրապարակել է տվյալների վերլուծաբան Աբհիշեկ Յադավը:

Նա հրապարակել է WhatsApp-ի վերափոխված մեկնարկային էջի էկրանակադրը՝ մշակված Android-ի համար 2.24.2.9 կոդով մեսենջերի բետա տարբերակում։

whatsapp new design

Ի՞նչ կարելի է տեսնել այս էկրանակադրում։

Նախ՝ նոր տարբերակում կփոխվի էկրանի վերին ձախ անկյունում գրվող WhatsApp-ի տառատեսակը։ Երկրորդ՝ կփոխվի գերիշխող կանաչի երանգը. այն կդառնա մի փոքր ավելի բաց:

Դեռ հայտնի չէ, թե նոր դիզայնը երբ կհայտնվի հավելվածի թողարկվելիք տարբերակում և որքան շուտ այն կհարմարեցվի հավելվածի iOS տարբերակի համար։

Հիշեցնենք, որ WhatsApp-ն այսօր համարվում է ամենահայտնի մեսենջերն աշխարհում։ 2023-ի վերջին ծառայության ամսական ակտիվ օգտատերերի բազան կազմում է ավելի քան 2,7 միլիարդ մարդ։


 
 
 
 
  • Արխիվ