Caviar-ը ներկայացրել է Hermes-ի բնական կաշվից պատրաստված iPhone 15-ի շքեղ պատյաններ (ֆոտո)

27 դեկտեմբերի, 2023  12:49

Ռուսական Caviar ընկերությունը, որը հայտնի է բջջային սարքերի շքեղ ալտերնատիվ տարբերակներով եւ աքսեսուարներով, ներկայացրել է iPhone 15 Pro/Pro Max-ի պատյանների նոր շարք։

Նոր պատյաններում Apple-ի ստանդարտ պատյանների վերամշակված նյութերը (բրենդը հրաժարվել է բնական կաշվից՝ որպես էկոլոգիապես ավելի պատասխանատու լինելու պարտավորության մաս) փոխարինել են Hermes Togo և Epsom կաշիներով: Այս շքեղ կաշվից են սովորաբար կարում Hermes Birkin պայուսակները:

brown_leather_case_catalog_0001 (2)_large.jpg (376 KB)

«Ոչ բոլորն էին գոհ FineWoven-ի նոր պատյաններից: Երբ մտածում էինք, թե ինչ կարելի է փոխել, հիշեցինք այս տարի Հերմեսի և Apple-ի սովորական համագործակցության բացակայության մասին։ Այսպիսով, դիզայներներն առաջարկեցին այլընտրանք, որը համատեղում է Hermes-ի կաշվի էսթետիկան, որակը և Apple-ի ֆունկցիոնալությունը»,- ասել է Caviar-ի հիմնադիր Սերգեյ Կիտովը:

Caviar-ից պատյանները՝ պատված բնական Hermes կաշվով, նաեւ զարդարված են Caviar լոգոյով, որը պատված է 24 կարատանոց ոսկով: Նոր պատյանները իսկապես ոճային, թանկարժեք և որակյալ տեսք ունեն։

Նշենք, որ պատյանների գները սկսվում են 700 դոլարից։


 
 
 
 
  • Արխիվ