ԱԲ-ը ծանր հարված կհասցնի Google-ի աշխատողներրին. վաճառքի բաժնում կրճատումներ են սպասվում

26 դեկտեմբերի, 2023  12:26

Google-ը դիտարկում է գործունեության ուղղությունը փոխելու կամ վաճառքի բաժնի որոշ աշխատակիցների աշխատանքից հեռացնելու հնարավորությունը, որոնց աշխատանքը ավտոմատացվել է արհեստական ​​բանականության (ԱԲ) վրա հիմնված գործիքների գործարկման միջոցով։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին որոնողական հսկան հայտարարել էր, որ սկսում է «Արհեստական բանականության վրա հիմնված գովազդի նոր դարաշրջան»՝ որպես գովազդատուների հետ ընկերության փոխազդեցությունը բարելավելու միջոց:  

Ըստ առկա տվյալների՝ Google-ի գովազդային բաժինը ներկայումս ունի մոտ 30,000 աշխատակից, որոնց գրեթե կեսը զբաղվում է Google-ի որոշակի գովազդային ծառայությունների գովազդի վաճառքով։ Մի շարք ԱԲ գործիքների գործարկումից հետո այս աշխատակիցների կարիքը գործնականում այլևս չկա: Ակնկալվում է, որ երկարաժամկետ հեռանկարում աշխատողներին ԱԲ-ով փոխարինելը Google-ին կօգնի ավելացնել շահույթը:

Հարկ է նշել, որ միայն գովազդային բիզնեսում չէ, որ ԱԲ-ի վրա հիմնված տեխնոլոգիաների պատճառով մեծ թվով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։ Քանի որ նեյրոցանցերը դառնում են ավելի առաջադեմ, հնարավոր է, որ հենց դրանք սկսեն զբաղեցնել որոշ աշխատատեղեր, որոնք ավանդաբար զբաղեցնում էին մարդիկ։

Hostinger ընկերության հետազոտության տվյալներով՝ ԱԲ-ն կարող է մարդկանց փոխարինել որոշ մասնագիտություններում, օրինակ՝ առողջապահության, տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Ակնկալվում է, որ առողջապահությունում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հիվանդանոցներում վարչական բնույթի աշխատանքները, ԱԲ-ն ավելի արագ կփոխարինի մարդկանց։


 
 
 
 
  • Արխիվ