Ուրսիդիսների ասուպային հոսքը վաղը գիշերը կհասնի իր գագաթնակետին․ որտեղի՞ց այն հնարավոր կլինի դիտել

21 դեկտեմբերի, 2023  16:20

Ուրսիդիսների ասուպային հոսքն իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերի 22-ի գիշերը լույս 23-ի առավոտյան, սակայն տիեզերական այս երևույթն իր ողջ հմայքով տեսնելուն կարող է խանգարել Լուսինը, որը գրեթե մոտ է լիալուսնի փուլին, տեղեկացնում է ռուսական Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությանը։

«2023-ին Ուրսիդիսները դիտելու պայմաններն ամբողջությամբ բարենպաստ չեն։ Լուսինը մոտենում է լիալուսնին (դեկտեմբերի 27-ին) և կխանգարի ասուպային հոսքը դիտելուն»,- ասել է պլանետարիումի ներկայացուցիչը։

Ուրսիդիսների ամենամյա ասուպային հոսքը կարելի է դիտել միայն Երկրի հյուսիսային կիսագնդից։ Ասուպային հոսքը տեղի կունենա Փոքր Արջի համաստեղությունում՝ Հյուսիսային բևեռից ոչ հեռու։ Հայաստանից այն ևս տեսանելի կլինի անամպ եղանակի դեպքում։

Ուրսիդի երկնաքարային հոսքը դիտվում է ամեն տարի դեկտեմբերին, երբ մեր մոլորակն անցնում է 8P/Թատլ գիսաստղի թողած մասնիկների հետքի միջով։ Այս մասնիկները այրվում են, երբ մտնում են Երկրի մթնոլորտ՝ առաջացնելով վառ փայլատակումներ:

Նախկինում Ուրսիդիսների ասուպային հոսքի ժամանակ ժամում տեղի էր ունենում մինչև 90-120 երկնաքարի պայթյուն, սակայն վերջին տարիներին դրանց սովորական ակտիվությունը կազմում է ժամում մոտ 10 երկնաքար: Երկնաքարերի անցման արագությամբ ասուպային հոսքը շատ նման է Երկվորյակներին, սակայն պայծառության և հաճախականության առումով նրա երկնաքարերը շատ ավելի թույլ են։


 
 
 
 
  • Արխիվ