Tesla-ն 2 մլն ավտոմեքենա է հետ կանչում. գրեթե 1000 վթար է տեղի ունեցել Autopilot գործառույթի միացված ժամանակ

14 դեկտեմբերի, 2023  14:16

Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված գրեթե բոլոր ավտոմեքենաները՝ ավելի քան 2 մլն ավտոմեքենա: Հետկանչման ծրագիրը գործարկվել է այն բանից հետո, երբ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունն (NHTSA) ուսումնասիրել է մոտ 956 վթար, որոնց ժամանակ միացված է եղել ավտոմեքենայի ինքնակառավարման (Autopilot) գործառույթը։

Այս մասին ասվում է NHTSA-ի հրապարակած նամակում։ Ընդհանուր առմամբ, հետ կկանչվի Autosteer (ավտոմատ ղեկ) գործառույթով 2,031,220 ավտոմեքենա։ Խոսքը հետևյալ մոդելների մասին է․

  • Tesla Model S 2012-2023-ի արտադրության,
  • Tesla Model X 2016-2023-ի արտադրության,
  • Tesla Model 3 2017-2023-ի արտադրության,
  • Tesla Model Y 2020-2023-ի արտադրության։

Ընկերությունը համաձայնել է տրամադրել անվճար ծրագրային ապահովման թարմացում: NHTSA-ի նամակում նշվում է, որ որոշ դեպքերում վթարի ռիսկը կարող է աճել, երբ.

«Ավտոմատ ղեկը միացված է, և վարորդը պատասխանատվություն չի կրում ավտոմեքենայի շահագործման համար և պատրաստ չէ միջամտել անհրաժեշտության դեպքում կամ չի կարող հասկանալ, թե երբ է ավտոմատ ղեկն անջատված կամ միացված չէ»:

 


 
 
 
 
  • Արխիվ