Opera GX խաղային դիտարկչում հայտնվել է «խուճապի կոճակ». այն դադարեցնում է խաղը և բացում «անվտանգ» պատուհան

14 դեկտեմբերի, 2023  16:28

Opera Software ընկերությունը ներկայացրել է նոր թարմացում իր Opera GX խաղային դիտարկչի համար: Այս թարմացման շրջանակում ներդրվել է Panic Button գործառույթը, որը նախատեսված է գեյմերների գաղտնիությունն ապահովելու և նրանց հետաքրքրասեր հայացքներից պաշտպանելու համար:

«Հաջորդ անգամ, երբ ձեր ղեկավարը հանկարծ շուտ վերադառնա ճաշից, երբ դուք տարված եք League of Legends մրցաշարով, կարող եք արագ սեղմել F12 ստեղնը և խուճապի կոճակը կակտիվանա: Panic Button-ն արագ անջատում ձայնը և դադարեցնում է խաղը բոլոր ներդիրներում և ավտոմատ կերպով բացում է նոր պատուհան՝ լիովին «անվտանգ» բովանդակությամբ՝ պաշտպանելով ձեր բոլոր գաղտնիքները: Բոլոր ներդիրներն իրենց նախկին վիճակին վերադարձնելու համար պարզապես անհրաժեշտ է կրկին սեղմել F12 կոճակը»,- ​​բացատրել են մշակողները։

Panic Button-ն ունի վեբկայքերի նախնական ցանկ, որոնք կարող եք ընտրել որպես ձեր «անվտանգ» էջ, ինչպիսիք են YouTube-ը, Twitch-ը կամ Վիքիպեդիան: Օգտագործողը կարող է նաև ընտրել իր «անվտանգ» էջի տարբերակը, օրինակ՝ տրակտորների սիրահարների ակումբ, կատուների կայք կամ մատակարարումների մասին տեղեկատվական կայք:

Panic Button-ն օգտագործելու համար Opera GX-ի օգտատերերը նախ պետք է միացնեն Early Bird տարբերակը իրենց դիտարկիչների կարգավորումներում:


 
 
 
 
  • Արխիվ