Նոր մանրամասներ iPhone 16-ի մասին. այն կստանա բարելավված խոսափող և էլ ավելի արդյունավետ կդարձնի Siri-ի աշխատանքը

8 դեկտեմբերի, 2023  20:15

iPhone 16-ը, որը նախատեսվում է թողարկել հաջորդ տարի, կարող է ունենալ նոր խոսափող, որը կբարելավի Siri ձայնային օգնականի աշխատանքը։ MacRumors-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է TF International Securities-ի ինսայդեր և վերլուծաբան Մինգ-Չի Կուոն:

Ըստ ինսայդերի՝ Apple-ն iPhone 16-ում կիրառելու է իր սեփական գեներատիվ արհեստական ​​բանականության (GPT-ի նման) գործառույթները՝ այն կապելով Siri ձայնային օգնականի հետ: Հրամանների ճանաչումը բարելավելու համար ընկերությունը որոշել է նորացնել խոսափողները սմարթֆոնների ապագա մոդելներում:

Նոր խոսափողն ավելի արդյունավետ կերպով կֆիլտրի մարդկանց ձայնը շրջապատող ձայներից, ինչը Կուոյի կարծիքով կհանգեցնի «Siri-ի փորձառության զգալի բարելավմանը»: Նաև նոր խոսափողը խոնավությունից և փոշուց ավելի հուսալի պաշտպանություն կստանա։

Արհեստական բանականությունը կլինի iPhone 16-ի հիմնական առանձնահատկությունը, և հնարավոր է, որ որոշ խելացի գործառույթներ բացառիկ լինեն Apple-ի 2024-ին թողարկվելիք սմարթֆոնների համար:

iPhone 16-ի խոսափողների հիմնական մատակարարները կլինեն AAC և Goertek ընկերությունները, և ակնկալվում է, որ Apple-ի հետ համագործակցությունը շահավետ կլինի դրանց համար, քանի որ նոր մոդելի խոսափողների գինը զգալիորեն բարձր կլինի iPhone-ի նախորդ տարբերակի խոսափողի համեմատ:

Հաջորդ տարի թողարկվելիք սմարթֆոնների մասին հայտնի է նաև, որ Apple-ը նախատեսում է գերտաքացման խնդիրը լուծելու համար օգտագործել հովացման գրաֆենային համակարգ։ Դիզայնի առումով, հավանական է, որ առնվազն iPhone 16 Pro տարբերակը էկրանի վրա ունենա շրջանաձև կտրվածք առջևի տեսախցիկի համար. էկրանը չի ունենա Dynamic Island կտրվածք, որն առաջին անգամ ներկայացվել է 2022-ին և օգտագործվել է iPhone 14 Pro-ում և 14 Pro Max-ում, այնուհետև iPhone 15 բոլոր մոդելներում:


 
 
 
 
  • Արխիվ