iPhone 15 Pro-ն և Pro Max-ը լավ չեն լիցքավորվում ամերիկյան ավտոմեքենաներում․ ի՞նչն է պատճառը

17 նոյեմբերի, 2023  20:15

Apple ընկերության ամենավերջին առաջատար iPhone-ները ամերիկյան General Motors ընկերության արտադրության որոշ ավտոմեքենաներում պատշաճ կերպով չեն լիցքավորվում: Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Reddit ֆորումում և Apple-ի կայքում օգտատերերի բողոքները։

Ներկառուցված անլար լիցքավորիչներ ունեցող Chevrolet, Cadillac և Buick որոշ ավտոմեքենաներում հնարավոր չէ լիցքավորել նոր iPhone 15 Pro-ն և Pro Max-ը: Այս սմարթֆոնների շատ սեփականատերեր գրում են, որ հեռախոսը լիցքավորվում է ընդամենը մի քանի վայրկյանում, ինչից հետո լիցքավորումը դադարում է։ Տեղեկություններ կան նաև այս սարքերի և նշված մոդելի ավտոմեքենաների պարագայում լիակատար անհամատեղելիության մասին։

«Հաճելի է իմանալ, որ խնդիրը միայն ինձ չի վերաբերում: Իմ iPhone 12 Pro Max-ը հիանալի էր աշխատում 2023-ի արտադրության իմ Chevy Traverse-ում»,- գրել է Reddit-ի օգտատերերից մեկը:

Ինչպես նշում է MacRumors-ը, բողոքներից շատերն ստացվում են iOS 17.1 օպերացիոն համակարգով աշխատող iPhone 15 Pro-ի և Pro Max-ի օգտատերերից, և հենց օպերացիոն համակարգը կարող է լինել խնդրի պատճառը:

Հայտնի է, որ ավտոմեքենաների որոշ անլար լիցքավորիչներ վստահելի չեն, քանի որ դրանք նախատեսված են տարբեր չափերի սմարթֆոններ տեղադրելու համար և ավտոմեքենաների սեփականատերերի համար հեռախոսը լիցքավորման հարթակի վրա ճիշտ տեղադրելը խնդիրը:

General Motors-ը հայտնել է, որ «տեղյակ է խնդրի մասին» և «հետաքննություն է անցկացնում»:


 
 
 
 
  • Արխիվ