Նոր մանրամասներ՝ iPhone 16-ի մասին․ այն կունենա նաև հովացման նոր համակարգ

17 նոյեմբերի, 2023  10:25

Հաջորդ տարի թողարկվելիք iPhone 16-ի մասին պարբերաբար նոր տվյալներ են ի հայտ գալիս։ Այս անգամ MacRumors-ը, վկայակոչելով Kosutami անունով հայտնի ինսայդերին, տեղեկացնում է, որ գերտաքացման խնդիրը լուծելու համար Apple-ը նախատեսում է iPhone 16-ում օգտագործել հովացման գրաֆենային համակարգ։

X-ում (Twitter) իր արած վերջին գրառման մեջ Kosutami-ն նշում է, որ Apple-ն այժմ աշխատում է հովացման գրաֆենային համակարգի վրա, որը կօգտագործվի iPhone 16 շարքի սմարթֆոններում։ Միևնույն ժամանակ, iPhone 16 Pro և Pro Max մոդելները կարող են լրացուցիչ ստանալ մարտկոցի մետաղական պատյաններ՝ դրանց տաքացման մակարդակը նվազեցնելու համար:

«Այդ քայլը, ըստ երևույթին, պատասխանն է iPhone 15 Pro-ի գերտաքացման համատարած խնդրին, որն Apple-ը այս տարի լուծեց ծրագրային ապահովման թարմացումով»,- գրում է MacRumors-ը:

Գրաֆենն ունի բարձր ջերմահաղորդականություն և գերազանցում է պղնձին, որը ներկայումս օգտագործվում է iPhone-ի ռադիատորներում։ Apple-ն արդեն որոշ ժամանակ հետաքրքրված է գրաֆենով՝ ջերմաստիճանի ռեժիմը կարգավորելով և արդեն ներկայացրել է արտոնագրեր, որոնք վերաբերում են շարժական սարքերում ջերմությունը ցրելու գրաֆենի հնարավորությունների ուսումնասիրությանը։

Apple-ը նաև մի քանի տարի առաջ փոխել է Apple Watch Series 7 մարտկոցը՝ սև փայլաթիթեղից անցնելով մետաղականի, ուստի iPhone-ի համարժեք փոփոխությունը միանգամայն հավանական է:


 
 
 
 
  • Արխիվ