Գաղտնազերծվել է iPhone 16-ի դիզայնը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում

13 նոյեմբերի, 2023  12:11

Հեղինակավոր ինսայդեր Մաջին Բուն գաղտնազերծել է iPhone 16-ի դիզայնի հետ կապված դետալներ։ Մասնավորապես, X-ի (նախկինում՝ Twitter) իր էջում նա տեղեկացրել է, որ Apple-ն այժմ քննարկում է iPhone 16 Pro-ի դիզայնի տարբերակ, որն առջևի տեսախցիկի համար էկրանին կունենա շրջանաձև կտրվածք։

Նոր հնարավոր դիզայնը փաստորեն ներկա դիզայնից տարբերվում է նրանով, որ այն չի ունենա էկրանի վրայի Dynamic Island կտրվածքը, որն առաջին անգամ ներկայացվել է 2022-ին և կիրառվել է iPhone 14 Pro-ում և 14 Pro Max-ում, այնուհետև՝ iPhone 15-ի բոլոր մոդելներում։

Ինսայդերը պարզաբանել է, որ սա ընդամենը մեկն է այն տարբերակներից, որոնք Apple-ը դիտարկում է այս փուլում։ Նոր սմարթֆոնի առջևի մասի վերջնական դիզայնը կորոշվի 2024-ի մարտին, երբ կսկսվի iPhone 16-ի արտադրությունը։

Ինքը՝ Մաջին Բուն, կարծում է, որ կլոր կտրվածքը կհայտնվի միայն iPhone 17-ում: Ինսայդերը նաև տարածել է iPhone 16 Pro-ի ռենդեր՝ կլոր կտրվածքով, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին կարող է լինել այս սմարթֆոնի դիզայնը։

Նախկինում բազմաթիվ աղբյուրներ նշում էին, որ iPhone-ի հաջորդ սերնդի սմարթֆոնները առջևի տեսախցիկի համար կունենան կլոր կտրվածք, իսկ Face ID համակարգը «կթաքցվի» էկրանի տակ։ Ըստ լուրերի՝ Apple-ը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել իր ապագա սմարթֆոններում տեսախցիկի և այլ սենսորների կտրվածքներից՝ դրանք դարձնելով տեղադրելով էկրանի տակ։

 


 
 
 
 
  • Արխիվ