iPhone 15 Pro-ն հնարավոր է չունենա կոճակներ․ արդյո՞ք սա լավ գաղափար է

3 նոյեմբերի, 2022  21:20

Apple-ն իր iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max սմարթֆոնների ձայնի կարգավորման և միացման կոճակները կարող է փոխարինել սենսորային կառավարմամբ: Համենայն դեպս, ցանցում նման խոսակցություններ են շրջանառվում։ Բայց որքանո՞վ է լավ գաղափար հրաժարվել շատերին ծանոթ այդ կոճակներից:

Weibo սոցիալական ցանցի շատ օգտատերերի կարծիքով՝ գաղափարն իրականում այդքան էլ լավը չէ։

Սմարթֆոնն առանց կոճակների թողարկելու փորձ Huawei-ն արդեն արել է դեռևս 2019 թ․։ Huawei Mate 30 Pro-ն համալրված էր, այսպես կոչված, ջրվեժ-էկրանով (waterfall screen, էկրանը շարունակվում է կողքերով և հասնում հեռախոսի ետնամասին), իսկ էկրանի կողքերում կային սենսորային կոճակներ, որոնք կարող էին օգտագործվել ձայնը կարգավորելու համար։

Գաղափարը բավականին հետաքրքիր էր թվում, մինչև որ այս հեռախոսն օգտագործողների մոտ սկսեցին խնդիրներ առաջանել. շատերը, օրինակ, նկատեցին, որ ձայնի կարգավորիչն աշխատում է ինքն իրեն՝ ի պատասխան պատահական հպումների, կամ նույնիսկ այն ժամանակ, երբ սմարթֆոնը պարզապես օգտատիրոջ ձեռքում է:

Huawei-Mate-30-Pro

Քանի որ այս մոդել բավականին շատ քննադատության արժանացավ, Huawei-ը հաջորդ հեռախոսը՝ Mate 40 Pro-ն, պատրաստեց բոլոր օգտատերերին ծանոթ սովորական կոճակներով:

Օգտատերերը մտավախություն ունեն, որ եթե Apple-ը iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը թողարկի սենսորային կոճակներով, ապա խնդիրներ կառաջանան այնպես, ինչպես Huawei Mate 30 Pro-ի դեպքում: Իսկ այդ դեպքում 2023 թ․ խնդիրներ կառաջանան սմարթֆոնների վաճառքի հետ կապված, ինչն իր հերթին կարող է լուրջ փորձություն լինել Apple-ի համար, որի գործերն այսօր այդքան էլ լավ չեն․ համենայնդեպս, iPhone 14 և iPhone 14 Plus մոդելները շատ վատ են վաճառվում։

Թայվանական TrendForce հետազոտական ​​ընկերության տվյալներով՝ iPhone 15 Pro սմարթֆոնները կունենան ավելացված օպերատիվ հիշողություն (8 ԳԲ, ոչ թե 6, ինչպես այս տարվա մոդելներում), մի քանի բարելավված տեսախցիկներ՝ 3x-ի փոխարեն 10x օպտիկական խոշորացումով, ինչպես նաև USB-C պորտ։ Նաև Pro մոդելները կարող են ստանալ Apple-ի վերջին պրոցեսորը՝ A17 Bionic: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ