Տարածաշրջան բերել նորարարություններ և ներդնել եզակի տեխնոլոգիաներ․ Visa-ի տարածաշրջանային մենեջերը՝ իրենց նպատակների մասին

30 հոկտեմբերի, 2023  20:23

Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am Tech-ին Երևանում կայացած Silicon Mountains Tech Summit 2023-ի շրջանակում։ Հարցազրույցը կարող եք կարդալ ստորև։

Դուք Silicon Mountains 2023 գագաթնաժողովի «Խելացի քաղաքացի» խորագրով պանելային քննարկման մասնակիցներից մեկն եք: Ձեր կարծիքով, որո՞նք են խելացի քաղաքացու հիմնական հատկանիշները կամ բնութագրերը, և ինչպե՞ս կարող են տեխնոլոգիան և նորարարությունը նպաստել խելացի քաղաքացու ձևավորմանը խթանելուն։

Մեր տեսանկյունից խելացի քաղաքացին անհատն է, որը թվային լանդշաֆտն օգտագործում է  էթիկայի տեսակետից ճիշտ և պատասխանատու ձևով, թվային տեխնոլոգիաներն օգտագործում է անձնական աճի համար, նպաստում է թվային տնտեսության կառուցմանը և կիսում է արժեքներ և սկզբունքներ, որոնք աջակցում են ներառական թվային միջավայրի ձևավորմանը:

Լինելով վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար՝ Visa-ն առաջարկում է կարևոր ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են թվային վճարումները դյուրացնելու և դրանց հնարավորություններն ընդլայնելու համար: Մենք հպարտ ենք, որ անհպում վճարումներն առաջ մղելու գործընթացի առաջամարտիկներից ենք, որոնք ապահովում են արագ, հարմարավետ և անվտանգ գործարքներ՝ հետագայում էլ ավելի արագացնելով անցումը թվային տնտեսության: Հետևաբար՝ տեխնոլոգիաների և նորարարության դերը շատ կարևոր է թվային քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար:

Կարո՞ղ եք կիսվել որոշ մտքերով այն թեմաների վերաբերյալ, որոնք քննարկել եք որպես պանելային քննարկման հիմնական բանախոսներից մեկը: Ըստ Ձեզ, ի՞նչ կտա այդ քննարկումը լսարանին։

Շատ ուրախ էի լինել Երևանում և Silicon Mountains Tech Summit 2023-ի շրջանակում հանդիպել հարգարժան բանախոսների և մասնակիցների հետ: Քննարկման ընթացքում մենք անդրադարձանք տարբեր թեմաների։ Ես կիսվեցի մի քանի կարևոր մտքերով այն մասին, թե ինչպիսի ներդրում է ունենում Visa-ն գլոբալ և տեղական մակարդակներում թվային անկանխիկ էկոհամակարգ կառուցելու գործում:

Քննարկման ընթացքում ես անդրադարձա տեխնոլոգիական արդյունաբերության զարգացող միտումներին՝ ընդգծելով արհեստական բանականության վճռորոշ դերն այսօրվա արագ փոփոխվող աշխարհում: Նաև ներկայացրի Visa-ի նորարարական լուծումներից մի քանիսը, որոնք նախատեսված են թվային այս դարաշրջանում բիզնեսների զարգացող կարիքները բավարարելու համար:

Բացի դրանից, ես մանրամասն ներկայացրի, թե թվային ֆինանսական ծառայությունների էվոլյուցիան ինչպիսի լավ հնարավորություն է ընդլայնելու համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը մարդկանց այն խմբերին, որոնց նախկինում դրանք առհասարակ հասանելի չեն եղել կամ հասանելի են եղել ոչ պատշաճ մակարդակով։ Այնուամենայնիվ, ես ընդգծեցի, որ այս նպատակին հասնելու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել թվային հմտություններին և գործիքներին, որպեսզի վստահ լինենք, որ բոլորը, անկախ իրենց ծագումից, հասանելիություն ունենան ֆինանսական ծառայություններին և պրոդուկտներին։ Այս համապարփակ մոտեցումը ոչ միայն համապատասխանում է տեխնոլոգիական արդյունաբերության անընդհատ փոփոխվող լանդշաֆտին, այլ նաև ընդգծում է ֆինանսական ծառայությունների հասանելիության և հավասար հնարավորությունների կարևորությունը մեր թվային ապագայում:

Ընդհանուր առմամբ, միջոցառումը հիանալի հնարավորություն էր կապեր հաստատելու համար՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին հնարավորություն տալով կապ հաստատել միմյանց հետ, փորձի փոխանակում կատարել և կապեր հաստատել ապագա համագործակցության համար:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր են խաղում թվային վճարումները և ֆինանսական տեխնոլոգիաները խելացի քաղաքացու ձևավորման և խելացի քաղաքների զարգացման գործում:

Թվային վճարումները և ֆինտեխ ոլորտն առանցքային դեր են խաղում խելացի քաղաքների զարգացման գործում: Օրինակ՝ Visa-ի անհպում տեխնոլոգիան կարող է ավելի հարմար դարձնել վճարումները՝ հնարավորություն տալով խուսափել հերթերից, խնայել ժամանակը և բարելավել հաճախորդների փորձառությունը: Մանրածախ առևտրում Visa-ի առցանց վճարային անվտանգ համակարգերը կարող են բարելավել գնումները՝ դրանք դարձնելով ավելի արագ և հարմարավետ: Ֆինտեխ լուծումները, ինչպիսին է Visa-ի՝ իրական ժամանակում վճարումների հարթակը, կարող են հեշտացնել ծառայությունների համար ակնթարթային վճարումները՝ օգնելով ինչպես բիզնեսին, այնպես էլ սպառողներին: Վերջապես, ֆինտեխ ստարտափների հետ համագործակցության միջոցով Visa-ն կարող է խթանել նորարարությունը՝ տրամադրելով անհատական ֆինանսական ծառայություններ, որոնք բավարարում են խելացի քաղաքում բնակվող քաղաքացիների յուրահատուկ կարիքները:

Visa-ն Silicon Mountains 2023-ին մասնակցում է որպես նորարարության գործընկեր: Ինչպե՞ս է Visa-ն օգտագործում իր փորձն ու ռեսուրսները՝ խթանելու համար տեխնոլոգիաներն ու նորարարությունները, որոնք դրական փոփոխություններ են բերում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

Տարածաշրջանում մեր հիմնական նպատակներից է նորարարություններ բերելը և եզակի տեխնոլոգիաների ներդրումը, որոնց նպատակն է աջակցել բիզնեսին, վաճառողներին, մեր գործընկերներին, կառավարությանը և հաճախորդներին: Սա է Silicon Mountains-ի հետ մեր համագործակցության շարժառիթը՝ առաջ մղել նորարարությունը, մեր փորձով կիսվել մասնակիցների հետ և բարձրացնել իրազեկվածությունն այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաները մեր կյանքը փոխում դեպի լավը: Մենք նպաստում ենք անկանխիկ տնտեսության զարգացմանը, աջակցում փոքր և միջին բիզնեսին, նպաստում կանանց կողմից ղեկավարվող փոքր ձեռնարկությունների տնտեսական առաջընթացին և համագործակցում ֆինանսական հաստատությունների, կարգավորիչ մարմինների և բիզնեսի հետ:

Նորարարական ի՞նչ լուծումներ է իրականացրել Visa-ն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, վերջին հինգ տարիներին։

Անցյալ տարի մենք նշեցինք Հայաստանում Visa-ի գործունեության 20-ամյակը, և կարծում եմ, որ շատ բան ունենք ասելու։ Սրանք մեր գործընկերների հետ ստեղծած վստահության, գործընկերության, նորարարության և անմոռանալի փորձառությունների տարիներ են։ Մեծ պատիվ էր մտորել այս տարիների ընթացքում մեր բազմաթիվ ձեռքբերումների մասին և հետևել փոխակերպմանը այն կետից, որտեղից սկսել ենք մինչև այնտեղ, ուր այսօր հասել ենք:

Այստեղ կցանկանայի առանձնացնել չորս հիմնական ուղղություններ, որոնք նպաստել են թվային քաղաքացիների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը վերջին հինգ տարիներին։

Նշանակալի իրադարձություններից մեկը Visa Token ծառայության ներդրումն էր 2020-ին: Այս տեխնոլոգիան որպես կատալիզատոր ծառայեց Հայաստանում վճարային նոր մեթոդների մշակման համար՝ հիմք դառնալով հետաքրքիր առաջընթացների համար: 2022-ին մենք երկրում ներդրեցինք Google Pay-ն ու Apple Pay-ը՝ հայաստանցիներին առաջարկելով թվային վճարումների առավել հարմարավետ և անվտանգ տարբերակներ։

Անհատական լուծումներ տրամադրելու մեր հանձնառությունն արտացոլված է հավատարմության մեր հարթակում՝ World of Privileges-ում, որը կենտրոնացած է Հայաստանում Visa Premium քարտապանների վրա: Պլատֆորմի նպատակն է առավելություններ առաջարկել այս քարտապաններին, իսկ վաճառքով զբաղվողներին տրամադրել սպառողների հետ անմիջական շփման մեկ այլ ուղի՝ դրանով իսկ էլ ավելի մոտեցնելով նրանց։ Վաճառողները կարող են անել զեղչի գրավիչ առաջարկներ, գնել մեկը և ևս մեկն ստանալ անվճար, ստանալ հյուրանոցում անվճար գիշերելու հնարավորություն, սպասարկման դասի բարելավում, արտոնյալ մուտքի հնարավորություն կամ նվերներ և շատ ավելին:

Մեկ այլ մշակում է մեր անդրսահմանային դրամական միջոցների շարժի լուծումները, որոնք հնարավոր են դարձել Visa Direct-ի միջոցով: Այս առաջարկը դյուրացրել է դրամական միջոցների անդրսահմանային փոխանցումները՝ Հայաստանում ֆինանսական գործարքները դարձնելով ավելի արագ և արդյունավետ ինչպես բիզնեսների, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:

Tap to Phone տեխնոլոգիայի ներդրումը շատ արագ մեծ տարածում գտավ երկրում, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում: Այս տեխնոլոգիայի միջոցով բիզնեսները կարող են ընդունել թվային վճարումներ և հարստացնել սպառողների համար վճարումների ընդհանուր փորձառությունը:

Ես հպարտ եմ Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում Visa-ի հետաքրքիր ճամփորդության համար, որը հարստացել է փորձի փոխանակմամբ և նորարար լուծումներ իրականացնելու ու երկիրը դեպի անկանխիկ ապագա տանելու հանձնառությամբ: 


 
 
 
 
  • Արխիվ