Այս տարի լրանում է առաջին աստղացուցարանի 100 տարին․ որտե՞ղ և ո՞վ է կառուցել այն

26 հոկտեմբերի, 2023  16:16

Այս տարի լրանում է աշխարհում առաջին աստղացուցարանի 100-ամյակը։ 1923-ին գերմանական Carl Zeiss Jena ընկերությունը, որը մասնագիտացված է օպտիկայի ոլորտում, ներկայացրեց իր առաջին աստղացուցարանային (պլանետարիումային) սարքը՝ Zeiss Mark I-ը, որի միջոցով առաջին անգամ էկրանին արտապատկերվեց աստղային երկինքը։

Այդ ժամանակ ցուցադրությունն ընդգրկեց մոտ 5000 աստղ, որոնք տեսանելի էին Յենայի լայնության վրա, որտեղ գտնվում էր Ցայս գործարանը:  

Սա ​​աստղային երկնքի առաջին հանրային ցուցադրությունն էր, ինչպես նաև «աստղացուցարան» կառույցի հիմնադրումը: Յենայում Carl Zeiss Jena ընկերության արտադրամասերից մեկի տանիքում կառուցված գմբեթում մի քանի շաբաթ փորձնական ցուցադրություններից հետո Ցայս I պրոյեկտորի վրա կատարվեցին ավարտական աշխատանքներ:

1923-ի դեկտեմբերից սարքն սկսեց գործարկվել Մյունխենի բնական գիտությունների և տեխնիկայի գերմանական թանգարանում, իսկ 1925-ին բացվեց նաև աստղացուցարանը՝ թանգարանին կից գմբեթաձև տանիքով մի կառույց։

Սարքն անվանեցին «պլանետարիում»։ Այն մշակել էր գերմանացի նշանավոր ինժեներ Վալտեր Բաուերսֆելդը, որը 1912-ից զբաղվում էր աստղային երկնքի պրոյեկցիոն համակարգի մշակմամբ։


 
 
 
 
  • Արխիվ