Հոկտեմբերի 28-ին Լուսնի մասնակի խավարում տեղի կունենա․ ե՞րբ և ինչպե՞ս դիտել այն

26 հոկտեմբերի, 2023  22:44

Այս շաբաթվա վերջին տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում։ Այն կսկսվի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, և տեսանելի կլինի Արևելյան կիսագնդի մեծ մասից, ներառյալ Աֆրիկայից, Եվրոպայից, Ասիայից և Ավստրալիայի որոշ մասերից: Հայաստանից այն ևս տեսանելի կլինի։ 

Խավարումը տեսանելի չի լինի Ամերիկա մայրցամաքից, թեև Բրազիլիայի արևելյան ափը կարող է տեսնել խավարման մի մասը։

Լուսնի մասնակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, Երկիրը և Արեգակը դասավորվում են մի գծի վրա այնպես, որ Երկրի ստվերի մի մասն ընկնում է Լուսնի վրա։

partial lunar eclipse .png (671 KB)

Խավարումը կսկսվի հոկտեմբերի 28-ին՝ Գրինվիչի ժամանակով (GMT) ժամը 18։01 (Երևանի ժամանակով 22:01), երբ Երկիրը կսկսի մտնել Լուսնի ստվերի արտաքին հատված, որը հայտնի է կիսաստվեր:

Ամեն ինչ ավելի հետաքրքիր կդառնա ժամը մոտ 19։35 GMT (Երևանի ժամանակով 23:35), երբ Երկրի ստվերը կսկսի ծածկել լուսնային սկավառակը:

Խավարումը կհասնի իր գագաթնակետին ժամը մոտ 20։14 GMT (Երևանի ժամանակով 00:14), քանի որ Երկրի ստվերն այդ ժամանակ կծածկի Լուսնի ամենամեծ մասը:

Այնուհետև Երկրի ստվերը կսկսի հետ քաշվել լուսնային սկավառակից, և խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով 22։26-ին (Երևանի ժամանակով 02:26-ին), քանի որ այդ ժամանակ Լուսինը լիովին դուրս եկած կլինի Երկրի ստվերից:

Լուսնի մասնակի խավարմանը կարելի է հետևել ինչպես դրսում, այնպես էլ տանը՝ ուղիղ հեռարձակմամբ, որը կապահովի Space.com-ը։

  


 
 
 
 
  • Արխիվ