10 լավագույն բյուջետային սմարթֆոնները, որոնք 200 դոլարից էժան են

19 հոկտեմբերի, 2023  20:39

3DNews պորտալը կազմել է 10 լավագույն Android սմարթֆոնների ընտրանին, որոնք կարելի է ձեռք բերել 200 դոլարից ցածր գնով։

Առաջին երեք տեղերն զբաղեցրել են Redmi Note 12-ը, Infinix Note 30-ը և Tecno Pova 5-ը։

  1. Redmi Note 12։ Այս սմարթֆոնն ունի Snapdragon 685 պրոցեսոր և առանձնանում է բարձրորակ AMOLED էկրանով, 120 Հց թարմացման բարձր հաճախականության աջակցությամբ և լայնանկյուն տեսախցիկով, ունի նաև պաշտպանություն փոշուց և ջրից՝ համաձայն IP53 ստանդարտի: Չնայած առավելություններին, որոշ պոտենցիալ օգտատերեր գուցեև չցանկանան այն գնել՝ լայնանկյուն տեսախցիկի վրա նկարահանման որակի, ստերեո բարձրախոսների բացակայության և RAM-ի սահմանափակ ծավալի  պատճառով:

  2. Infinix Note 30։ Այս հեռախոսն աշխատում է MediaTek Helio G99 պրոցեսորով և ունի 6,8 դյույմանոց IPS էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Սմարթֆոնն ունի ապակյա պանել, ներկառուցված հիշողության մեծ ծավալ և արագ լիցքավորում: Սակայն այն ունի նաև թերություններ. դրանք են նախապես տեղադրված ծրագրերի մեծ քանակը, հեռախոսի խոշոր չափերը և քաշը, ինչպես նաև տեսախցիկի ֆոկուսը կառավարելու հնարավորության բացակայությունը:

  3. Tecno Pova 5-ն ունի նույն էկրանի և պրոցեսորի բնութագրերը, ինչ Infinix Note 30-ը: Հիմնական առավելություններն են տարողունակ 6000 մԱ/ժ մարտկոցը, մեծ ծավալի հիշողությունը և յուրօրինակ դիզայնը։ Այնուամենայնիվ, տեսախցիկը լավագույնը չէ այս սեգմենտի համար, ինչպես նաև առկա են բազմաթիվ նախապես տեղադրված հավելվածներ, ինչը ևս թերություն է համարվում: Բացի դրանից, հեռախոսը բավականին մեծ է և ծանր:

Լավագույն 10 բյուժեջային հեռախոսների ցուցակում ներառվել են նաև.

  • Samsung Galaxy A24,
  • Honor X8a,
  • Oppo A78,
  • Huawei Nova Y91,
  • Realme C53,
  • Vivo T1,
  • Oukitel WP17.

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ