Բանկային հավելվածների կեղծ տարբերակներ․ նոր ու վտանգավոր խնդիր, որոնց բախվում են մարդիկ

3 հոկտեմբերի, 2023  12:23

Ռուսաստանում ֆինանսական ոլորտում սկսել է լայնորեն տարածվել նոր խնդիր․ չարագործներն ստեղծում են բանկային հավելվածների կեղծ տարբերակներ և սկսում են տարբեր հարթակներով տարածել դրանց լինքերը, կամ այդ լինքերն էլփոստերով ուղարկել մարդկանց և նույնիսկ զանգահարում են նրանց և համոզում, որպեսզի ներբեռնեն իրենց հավելվածը։

2022-ից հետո ռուսաստանցիների մեկ երրորդը առնվազն մեկ անգամ համացանցում հանդիպել է բանկային բջջային հավելվածների վնասակար կլոնների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ITFB Group-ի ուսումնասիրությունը։

Ռուսական բանկերի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո դրանց բջջային հավելվածներն սկսեցին անհետանալ App Store-ից և Google Play-ից։ Միաժամանակ, ըստ ITFB Group-ի, տարբեր ուղիներով սկսել են ակտիվորեն տարածվել դրանց կեղծ պատճենները։

Մասնավորապես, հարցվածների 44%-ը նշել է, որ սոցիալական ցանցերում, ակնթարթային մեսենջերներում և էլփոստում հանդիպել է բանկերի բջջային հավելվածների վնասակար կլոնների հղումների։

Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդի (35%) դեպքում խաբեբաները զանգել են նրանց և խնդրել են տեղադրել իրենց «թարմացումը»: Պաշտոնական հարթակներում վնասակար ծրագրերի հանդիպել է հարցման մասնակիցների 12%-ը: Եվս 9%-ը նման կլոն հավելվածների հանդիպել է ֆիշինգային կայքերում։

Չարագործների թակարդում հայտնվելու աճող սպառնալիքի պատճառով հարցվածների 42%-ը սկսել է միայն չնչին գումար պահել իր բանկային քարտերում, իսկ 9%-ը սկսել է ամբողջությամբ հանել ողջ գումարը: Յուրաքանչյուր հինգերորդ մարդ (22%), ընդհակառակը, քարտի վրա է պահում իր ողջ խնայողությունները։

ITFB Group-ի հարցումն անցկացվել է 2023-ի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 28-ը։ Դրան մասնակցել է մոտ 2500 հազար մարդ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ