Apple-ը գործարկել է iOS 17-ը․ օգտատերերը դժգոհ են՝ թարմացումից հետո սմարթֆոնն ավելի քիչ է աշխատում մեկ լիցքավորմամբ

19 սեպտեմբերի, 2023  12:22

Apple-ն սկսել է տարածել iOS 17 օպերացիոն համակարգի պաշտոնական տարբերակը, սակայն բազմաթիվ օգտատերեր արդեն սկսել են դժգոհել, որ թարմացումից հետո մեկ լիցքավորմամբ սմարթֆոնի աշխատանքի տևողությունը նկատելիորեն նվազել է։  

Ընդհանուր առմամբ նախկինում թողարկված սմարթֆոնների 19 մոդել կարող է ստանալ այս թարմացումը, այդ թվում՝ iPhone 14, iPhone 13, iPhone 12, iPhone 11, iPhone XS Max, iPhone XS, iPhone XR, iPhone SE 3, iPhone SE 2 սմարթֆոնները: Այնուամենայնիվ, iPhone X-ը և ավելի հին մոդելները չեն ստանա այն։

Օգտատերերի դժգոհություններից հետո, որ iOS 17-ի թարմացումից հետո իրենց սմարթֆոններն սկսել են զգալիորեն ավելի կարճ աշխատել մեկ լիցքավորմամբ, iAppleBytes-ն անցկացրել է էներգիայի սպառման համապատասխան թեստ այն iPhone-ներում, որոնք արդեն ստացել են iOS 17-ի թարմացումը։

Թեստում iAppleBytes-ն ներառել է iOS 17-ով թարմացված iPhone-ի հինգ մոդել, այդ թվում՝ iPhone SE 2-ը, iPhone XR-ը, iPhone 11-ը, iPhone 12-ը և iPhone 13-ը: Մարտկոցի թեստից հետո iAppleBytes եկել է այն եզրակացության, որ մարտկոցի կյանքը բոլոր փորձարկված հին մոդելներում իսկապես նվազել է։ iPhone 13-ը և iPhone XR-ը մեկ լիցքավորմամբ սկսել են զգալիորեն ավելի կարճ աշխատել, իսկ iPhone XR-ի դեպքում գրանցվել է մեկ լիցքավորմամբ աշխատանքի նվազագույն կարճ ժամանակահատված, որ երբևէ ֆիքսվել է iOS 14 օպերացիոն համակարգի թարմացումից հետո։

Ընկերությունը նաև տրամադրել է աղյուսակ, որը ցույց է տալիս վերը նշված մոդելների մեկ լիցքավորմամբ աշխատանքի իրական ժամանամակը iOS 15-ից մինչև iOS 17: Նրանց, ովքեր դեռ չեն անցել iOS 17-իւն, խորհուրդ է տրվում չանել դա և շարունակել օգտագործել iOS 16.7-ը։

Geekbench test score.png (407 KB)

 


 
 
 
 
  • Արխիվ