iPhone 15-ի բոլոր մոդելներն արդեն կարելի է նախապատվիրել․ ո՞ր երկրներից է դա հնարավոր

16 սեպտեմբերի, 2023  09:50

Արդեն կարելի է iPhone 15-ի բոլոր մոդելների նախնական պատվերներ անել, թեև աշխարհի ոչ բոլոր երկրներից․ նախապատվերի հնարավորություն ունեն առայժմ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, այս մասին տեղեկացնում է iPhones.ru կայքը։

Apple-ի նոր սմարթֆոնները մանրածախ վաճառակետերում կհայտնվեն 2023-ի սեպտեմբերի 22-ին։ Նույն օրվանից իրենց հեռախոսները կարող են ստանալ նրանք, ովքեր նախապատվեր են արել։

ԱՄՆ-ում 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15-ն արժե 799 դոլար, 899 դոլար և 1099 դոլար համապատասխանաբար։ 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Plus մոդելը կարժենա համապատասխանաբար 899 դոլար, 999 դոլար  և 1199 դոլար:

Ֆլագման iPhone 15 Pro-ն վաճառվում է չորս տարբերակով՝ 128 ԳԲ, 256 ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ: Դրանց գները համապատասխանաբար կազմում են 999 դոլար, 1099 դոլար, 1299 դոլար և 1499 դոլար: Ամենաավագ՝ 15 Pro Max մոդելը հասանելի է 256 ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ տարբերակներով՝ համապատասխանաբար 1199 դոլարով, 1399 դոլարով և 1599 դոլարով։

Հիշեցնենք, որ Apple-ի աշնանային շնորհանդեսը տեղեի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որի ժամանակ ընկերությունը ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների նոր շարք, Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 սմարթ ժամացույցներ, նոր AirPods Pro 2 ականջակալ, ինչպես նաև թարմացված OS 17 օպերացիոն համակարգ և երկու նոր մակարդակ iCloud+-ի համար։ Միջոցառումն այս տարի անվանել են Wonderlust, որը թարգմանաբար նշանակում է «Հրաշքների սպասումով» կամ «Հրաշքների ծարավ»։


 
 
 
 
  • Արխիվ