Անվտանգությունը մեսենջերներում. Viber-ի գործառույթներ՝ օգտատերերի լրացուցիչ պաշտպանության համար

15 սեպտեմբերի, 2023  16:25

Հաղորդագրությունների փոխանակման և ձայնային գաղտնի և անվտանգ հաղորդակցության համաշխարհային առաջատար Rakuten Viber-ը մեծ առաջնահերթություն է տալիս հավելվածների անվտանգությանը։ Այդ պատճառով 2016-ից մեսենջերի հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են ծայրից ծայր կոդավորումով (սա ներառում է անձնական և խմբային չատերը, անձնական աուդիո և տեսազանգեր, մեդիա ֆայլերի փոխանակումը և օգտատերերի բոլոր սարքերի անվտանգությունը): Սա նշանակում է, որ Viber-ը հաղորդագրությունները չի պահում սերվերներում, ֆայլերը կոդավորվում են ուղարկողի սարքում և վերծանվում ստացողի սարքում: Ո՛չ մեսենջերը, ո՛չ երրորդ կողմերը չեն կարող հասանելիություն ստանալ փոխանցված բովանդակությանը:

Ի լրումն անվտանգության գործառույթների, որոնք լռելյայն միացված են մեսենջերում, Viber-ն ունի մեծ թվով լրացուցիչ ընտրանքներ էլ ավելի շատ անվտանգություն ապահովելու համար։

  • Մուտքային զանգերի հեռախոսահամարի ճանաչում։ Viber մեսենջերում մուտքային զանգերի հեռախոսահամարների ճանաչման նոր գործառույթը հասանելի է Հայաստանում (Android-ում): Այն զգուշացնում է խաբեբաների և անցանկալի զանգերի մասին, ինչպես նաև օգնում է բաց չթողնել կարևոր զանգը առաքիչից կամ առցանց խանութից, որտեղ օգտատերը պատվեր է կատարել: Եթե ​​մարդը տեղադրել է Viber-ը, նա ստիպված չի լինի ներբեռնել այլ հավելված հեռախոսահամարները ճանաչելու համար։

  • Երկփուլ ստուգում։ Դրա շնորհիվ Viber մեսենջերի օգտատերերը կարող են հետագայում պաշտպանել իրենց օգտահաշիվները՝ օգտագործելով PIN կոդ և էլփոստ։ Երկփուլ հաստատումը միացնելու համար պետք է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել ձեր էլփոստի հասցեն: Այնուհետև պետք է մուտքագրել PIN կոդը ձեր բջջային սարքի կամ համակարգչի վրա հավելված մուտք գործելու համար: Եթե ​​օգտատերը մոռանում է կոդը, նա կարող է վերականգնել մուտքը դեպի իր հաշիվ ստուգված էլփոստի միջոցով:

Բացի դրանից, կողմնակի անձինք չեն կարող ապաակտիվացնել Viber-ի օգտահաշիվը համակարգչի վրա: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է ապաակտիվացնել Viber օգտահաշիվը PC hամակարգչի միջոցով, պետք է օգտագործի PIN կոդ:

  • «Դիտված» և «Առցանց» կարգավիճակները թաքցնելու հնարավորություն: Viber-ը թույլ է տալիս թաքցնել հաղորդագրության դիտման կարգավիճակը և օգտատիրոջ ներկայիս կարգավիճակը հավելվածում: Դուք կարող եք կարգավորել այս պարամետրերի տեսանելիությունը մեսենջերի «Կարգավորումներ» մենյուի «Գաղտնիություն» բաժնում:
  • Անհետացող հաղորդագրություններ անձնական և խմբային զրույցներում: Գործառույթը հասանելի է անձնական և խմբային զրույցներում: Դրա շնորհիվ ընտրված հաղորդագրության համար կարող եք սահմանել ինքնաոչնչացման ժամաչափ, և նշանակված ժամին ուղարկված բովանդակությունը կանհետանա: «Գաղտնիության» ռեժիմում դուք կարող եք ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ տեսակի ֆայլեր և կարգավորել ժամաչափը 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր: Հաղորդագրության ինքնաոչնչացման ավտոմատ հետհաշվարկը կսկսվի այն պահից, երբ ստացողը տեսնի այն: Կարևոր է նաև այն, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային չատի մասնակիցներից մեկը այսպիսի հաղորդագրության սքրինշոթ անի, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին: Այս գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել չատը, սեղմել ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակի վրա և ընտրել այն ժամանակը, երբ հաղորդագրությունը պետք է վերանա:
  • Նամակագրության հարցումներ։ Viber-ում անծանոթ օգտատերերի խմբային զրույցին կամ ալիքին միանալու հրավերներն ավտոմատ կերպով ուղարկվում են նամակագրության հարցումների թղթապանակ: Օգտագործողը միշտ կարող է «ընդունել» հրավերը, որից հետո զրույցը կտեղափոխվի «Բոլոր զրույցների» էկրան: Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:
  • Թաքնված չատեր։ Viber-ը թույլ է տալիս թաքցնել առանձին չատերը ընդհանուր չատերից: Դրանց հասանելիություն կարելի է ստանալ միայն նախապես սահմանված PIN կոդը մուտքագրելով: Գործառույթը օգտակար կլինի, եթե բջջային սարքը, որի վրա տեղադրված է մեսենջերը, օգտագործվում է մի քանի մարդու կողմից։

Android-ում չատը հետաքրքրասեր աչքերից թաքցնելու համար հարկավոր է երկար սեղմել չատի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրել համապատասխան տարբերակը: iOS-ում հարկավոր է չատը  սահեցնել դեպի ձախ և երևացող գործողությունների ցանկում ընտրել «Թաքցնել» տարբերակը և սահմանել PIN կոդ:

  • Համակարգչային տարբերակում բլոկավորման համար գաղտնաբառ: Viber-ը թույլ է տալիս հավելվածի աշխատասեղանի տարբերակում PIN կոդ սահմանել, որպեսզի ոչ ոք չկարողանա մուտք գործել օգտատիրոջ նամակագրություն այն դեպքերում, երբ այլ մարդիկ ֆիզիկապես մուտք ունեն նրա համակարգիչ (կամ, օրինակ, եթե օգտատերը որոշի պաշտպանել իր օգտահաշիվը աշխատանքային համակարգիչ): Գաղտնաբառ տեղադրելու համար անհրաժեշտ է բացել Viber-ը ձեր համակարգչում, սեղմել պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող պրոֆիլի պատկերակը և ընտրել «Viber-ի համար սահմանել գաղտնաբառ» հրահանգը։
  • Խմբերին ավելացնելու կարգավորումներ։ Սա հնարավորություն է, որը թույլ է տալիս սահմանափակել մարդկանց շրջանակը, որոնք կարող են օգտատիրոջն ավելացնել խմբերում:
  • Թաքցնել ձեր պրոֆիլի լուսանկարը անծանոթ օգտատերերից: Viber մեսենջերում հնարավոր է պրոֆիլի լուսանկարն անտեսանելի դարձնել անծանոթ օգտատերերի համար:

Դա անելու համար պետք է մտնել հավելվածի գաղտնիության կարգավորումների բաժին, սեղմել «Ավելին» –> «Կարգավորումներ» –> «Գաղտնիություն» և անջատել «Ցուցադրել իմ լուսանկարը» հրահանգը։

Viber-ը լռելյայն օգտագործում է օգտատերերի անվտանգության ամենաբարձր մակարդակը: Այնուամենայնիվ, օգտատերերի համար կարևոր է նաև պահպանել թվային անվտանգության կանոնները: Որևէ պարագայում մի՛ փոխանցեք ձեր քարտի տվյալները (նաև CVC/CVV կոդը, PIN կոդ), ինտերնետ-բանկինգի մուտքաբառն ու գաղտնաբառը, 3D Secure գաղտնաբառը, SMS գաղտնաբառ, նույնիսկ եթե դրանք պահանջում է անձը, որը ներկայանում է որպես բանկի աշխատակից։

Rakuten Viber-ի մասին

Rakuten Viber-ը միավորում է մարդկանց՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք և որտեղ են գտնվում: Մեր օգտատերերն ամբողջ աշխարհում միմյանց ուղարկում են անվճար տեքստային հաղորդագրություններ, կատարում տեսազանգեր, խմբերով զրուցում, շփվում և հետևում իրենց սիրելի ապրանքանիշերին և հայտնիներին: Viber-ը հավելվածի օգտատերերին երաշխավորում է անվտանգ և ազատ միջավայր զգացմունքներով կիսվելու համար:

Rakuten Viber-ը Rakuten Group Inc.-ի մի մասն է: (Ճապոնիա), էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար: Սա Golden State Warriors բասկետբոլային ակումբի զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական հավելվածն է:

Rakuten Viber-ը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար Rakuten Group Inc.-ի (Ճապոնիա) մաս է կազմում։ Այն Golden State Warriors բասկետբոլային ակումբի զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական հավելվածն է:


 
 
 
 
  • Արխիվ