Microsoft-ը ներկայացրել է Windows ծրագրերի մշակման մինի համակարգիչ՝ ARM պրոցեսորով

27 հոկտեմբերի, 2022  10:10

Մշակման վաղ փուլերում Microsoft-ի նոր մինի-համակարգիչը ստացել էր Project Volterra ծածկագիրը, իսկ այժմ այն ունի ոչ այնքան հնչեղ, բայց ինքն իր մասին խոսող WindowsDevKit 2023 անունը: Այսպիսով, WindowsDevKit 2023-ը մինի-համակարգիչ է, որը նախատեսված է ARM պրոցեսորների բազայի վրա Windows համակարգիչների համար ծրագրեր եւ հավելվածներ մշակողների համար:

Մինի-համակարգիչն աշխատում է նաև Qualcomm Snapdragon 8cx Gen 3 ARM պրոցեսորով, թեև Windows համակարգիչները սովորաբար հագեցած են Intel կամ AMD պրոցեսորներով:

WindowsDevKit2023-2

Մինի-համակարգչի չափերն իսկապես փոքր են. դրանք համեմատելի են Mac Mini-ի չափերի հետ (8x6x1.1 դյույմ կամ 196x152x27.6 մմ), իսկ քաշը կազմում է ընդամենը 960 գրամ:

Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, ապա մինի-համակարգիչն ունի 32 ԳԲ օպերատիվ հիշողություն և 512 ԳԲ NVMe հիշողություն: Կան նաև երկու USB-C 3.2 Gen 2 պորտ կողքի և երեք USB-A 3.2 Gen 2 պորտ հետևի մասում, ինչպես նաև Ethernet պորտ և MiniDisplayPort:

Այս սարքը նաև ունի նեյրոնային պրոցեսոր (NPU), մոտավորապես այնպիսին, ինչպիսին 5GSurfacePro 9-ում է, որը թույլ կտա մշակողներին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման աշխատանքային ծանրաբեռնվածության խնդիրներ լուծել:

Microsoft-ը, ըստ Theverge.com-ի, սկսել է օգտագործել NPU-ն Windows 11-ում՝ աջակցելու այնպիսի գործառույթների, ինչպիսին է VoiceFocus-ը՝ ֆոնային աղմուկի հեռացման տպավորիչ ալգորիթմը:

Ծրագրային ապահովման հարցում Microsoft-ն աշխատում է ծրագրավորողների համար նախատեսված սեփական Arm հավելվածների ամբողջական փաթեթի գործարկման վրա:

WindowsDevKit2023-3

VisualStudio 2022 17.4-ն այժմ աշխատում է Arm-ում շատ ավելի լավ կատարողանությամբ, իսկ .NET 7-ը կներառի Arm-ի բարելավված կատարողականությունը: Հասանելի են նաև VisualC++-ի նախնական տարբերակները Arm-ի և WindowsAppSDK-ի համար:

«Շնորհիվ Windows 11-ի էմուլյացիայի հզոր տեխնոլոգիայի՝ մշակողները կկարողանան գործարկել բազմաթիվ չփոփոխված x64 և x86 հավելվածներ և գործիքներ իրենց WindowsDevKit-ում»,- ասել է Windows Silicon and Systems Integration ընկերության ծախսերի և շահույթի ծավալների վերլուծության թիմի մենեջեր Փավան Դավուլուրին։

WindowsDevKit 2023-ն արդեն այսօր հասանելի է 599 դոլարով Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Երբ սարքը կհայտնվի մեր շուկայում, դեռևս հայտնի չէ։


 
 
 
 
  • Արխիվ