China Mobile-ը չի վաճառի iPhone 15 սմարթֆոններ․ Apple-ը լուրջ խնդիրներ կարող է ունենալ

8 սեպտեմբերի, 2023  14:18

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Չինաստանի բջջային կապի խոշոր օպերատոր China Mobile-ը չի վաճառելու iPhone 15 հեռախոսներ: Սա կարող է լուրջ խնդիր դառնալ Apple-ի համարը, որն արդեն խնդիրներ ունի Չինաստանում, քանի որ կառավարությունը պետական ոլորտի պաշտոնյաներին արգելել է  iPhone սմարթֆոն օգտագործել, նույնիսկ արգելել է դրանք բերել աշխատավայր։

Ըստ Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանի՝ iPhone 15-ի համաշխարհային թողարկումից ընդամենը մի քանի օր առաջ Apple-ը փորձում է խուսափել ճգնաժամից: Ընկերությունը ոչ միայն զբաղված է Չինաստանի կառավարության պաշտոնյաների շրջանում iPhone-ների օգտագործման արգելքի հետ կապված հարցերով, այլև մրցակցում է տեղական ընկերությունների սմարթֆոնների հետ: Ըստ վերլուծաբանի՝ Apple-ը կարող է «չինական ազգայնականության վերածննդի» հետ, որը հաճախորդներին ստիպում է խուսափել արտասահմանյան արտադրողների սարքեր գնելուց:

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Առաջին անգամ չէ, որ Apple-ը խնդիրների է բախվում Չինաստանում։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին 2019-ին Չինաստանում կտրուկ նվազեց iPhone XR-ի և XS-ի վաճառքը: Ընկերությունից երկու-երեք տարի պահանջվեց վերականգնվելու համար։ Այս տարի ամեն ինչ կարծես թե ավելի լուրջ է։

Եթե ​​China Mobile-ն իսկապես չվաճառի iPhone 15-ը, ապա դա կարող է լուրջ խնդիր լինել Apple-ի համար, քանի որ Չինաստանը ներկայումս ընկերության համար ամենակարևոր շուկաներից մեկն է։

Bloomberg-ը նշում է, որ չնայած ԱՄՆ-ի և Չինաստանի կառավարությունների միջև վեճերին, Չինաստանի համար չկա որևէ խթան երկրում արգելելու iPhone-ները, քանի որ Apple-ը միլիոնավոր աշխատատեղեր է ապահովում երկրում, և դա, ի վերջո, կազդի տեղական տնտեսության վրա:


 
 
 
 
  • Արխիվ