Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող և օգոստոսին ամենաբարձր վարկանիշը գրանցած սմարթֆոնների ցանկը, որը կազմվել է կայքի օգտատերերի կարծիքների հիման վրա: Վարկանիշը կազմելու համար օգտագործվել են Չինաստանի տվյալները։
Առաջին տեղը զբաղեցրել է նոր ֆլագմանային Realme GT5-ը, որն ստացել է 97,14% դրական գնահատական: Սմարթֆոնն ստացել է անսովոր դիզայն, ռեկորդային 240 Վտ լիցքավորում, 1.5K էկրան՝ 144 Հց թարմացման հաճախականությամբ և Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Samsung Galaxy S23 Ultra-ն (95,88%) և ծալովի Vivo X Fold2-ը (94,78%), որոնք ներկայացվել են համապատասխանաբար 2023-ի փետրվարին և ապրիլին։
Թոփ տասնյակում ներառվել են նաև ZTE Nubia Z50 Ultra-ն (93,58%), Vivo X90 Pro+-ը (93,04%), Samsung Galaxy S23-ը (92,73%) Xiaomi 13 Pro-ն (91,76%), Honor X40 GT-ն (90, 99%) Honor Magic5 Pro-ն (90,62%) և OnePlus 11-ը (90,47%):
Հուլիսին ամենաբարձր գնահատված սմարթֆոնների եռյակում ներառված էին Samsung Galaxy S23 Ultra-ն (95,71%), Vivo X90 Pro+-ը (92,98%) և Nubia Z50 Ultra-ն (92,73%): Չնայած այն հանգամանքին, որ վերջին երկու սարքերի վարկանիշներն աճել են, վարկանիշային նոր ցանկում դրանց դիրքերը նվազել են։
Ավելի վաղ ներկայացվել էին օգոստոսի ամենահզոր սմարթֆոնները, որոնց թոփ տասնյակում հայտնվել էին OnePlus Ace 2 Pro-ն է՝ 1,64 մլն միավոր միջին գնահատականով, iQOO 11S-ը (1,64 մլն միավոր) և Nubia Red Magic 8S Pro+-ը (1,63 մլն միավոր):
NEWS.am Tech-ը նաև ներկայացրել է նաև 2023-ի հինգ լավագույն Android սմարթֆոնները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։
Ըստ TrendForce-ի նոր զեկույցի՝ 2023-ի առաջին կիսամյակում սմարթֆոնների ընդհանուր արտադրությունը կազմել է 522 միլիոն միավոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,3%-ով պակաս։ Այն նաև վատագույն ցուցանիշն է վերջին 10 տարիների ընթացքում։
ամիս
շաբաթ
օր